25/01/2026

Եվրախորհրդարանի անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահը կոչ է արել ԱՄՆ-ում պահվող ոսկու պաշարները վերադարձնել Գերմանիային

Եվրոպական խորհրդարանի անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Մարի-Ագնես Ստրակ-Ցիմերմանը կոչ է արել ԱՄՆ-ում պահվող ոսկու պաշարները վերադարձնել Գերմանիային՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականության պատճառով։

«Աճող համաշխարհային անորոշության և ԱՄՆ նախագահ Թրամփի անկանխատեսելի քաղաքականության համատեքստում այլևս ընդունելի չէ, որ Գերմանիայի ոսկու պաշարների մոտ 37%-ը՝ ավելի քան 1230 տոննա, պահվում է Նյու Յորքի Դաշնային պահուստային համակարգի պահոցներում», – ասել է Ստրակ-Ցիմերմանը Spiegel-ին տված հարցազրույցում։

Ստրակ-Ցիմերմանը կարծիքով՝ Գերմանիայի ակտիվների զգալի մասն ԱՄՆ-ում պահելն իմաստ է ունեցել Սառը պատերազմի ժամանակ, բայց աշխարհաքաղաքական իրավիճակը արմատապես փոխվել է։ Նա ընդգծել է, որ միայն տրանսատլանտյան գործընկերների հուսալիության նկատմամբ վստահությունը չի կարող փոխարինել տնտեսական և անվտանգության ինքնիշխանությանը։