ԱՄՆ Գլոբալ մեդիայի գործակալությունը (USAGM) չեղարկում է «Ազատություն» ռադիոկայանի 2025 ֆինանսական տարվա դրամաշնորհային համաձայնագրի դադարեցումը։
Մարտի 26-ին գործակալությունն այդ մասին ծանուցում է ուղարկել «Ազատություն» ռադիոկայանին։
USAGM-ի ծանուցումը հետևել է ԱՄՆ Կոլումբիայի շրջանային դատարանի նույն օրվա որոշմանը, որով բավարարվեց ռադիոկայանի պահանջն ընդդեմ USAGM-ի և, մինչև գործի վերաբերյալ բուն լսումները, ժամանակավորապես կասեցվեց «Ազատություն» ռադիոկայանը փակելու քայլերը։
Դատարանի որոշումը վերաբերում է նաև գործակալության գործադիր տնօրենի պաշտոնակատարի ավագ խորհրդական Քերի Լեյքի մարտի 15-ի ստորագրած որոշմանը՝ Կոնգրեսի հաստատած «Ազատությանը» հատկացվող դրամաշնորհի դադարեցման մասին։ «Ազատություն» ռադիոկայանի հայցնն ուղղված է Կոնգրեսի հատկացրած մոտ 77 միլիոն դոլարը ստանալուն։







Բաց մի թողեք
#Ուղիղ․ Մայր Աթոռում պատարագ է մատուցվում․ Տեսանյութ
#Ուղիղ․ Նիկոլ Փաշինյանը Մրգաշատ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում ․․․ Տեսանյութ
6 եպիսկոպոսների արգելվել է լքել երկիրը, ինչու էին հրավիրվել ՔԿ․ Լուսանկար