Ապրիլի 2-ին` ժամը 01։08-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գեղասար գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 12-րդ կմ-ին «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ․ Գ․, ծնված 1991 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորակը (մոտ 50 մ)։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևոր Խ․ Գ․-ն (ծնված 1994 թ․) ինքնուրույն դուրս են եկել ավտոմեքենայից։
Փրկարարները Խ․ Գ․-ին և Վ․ Գ․-ին ձորակից պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, հոսանքազրկել ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։
Տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։







Բաց մի թողեք
Սերգեյ Մուրադյանը հերքում է, թե ինքը միջնորդել է, որ ՊԵԿ-ում վարչության պետ նշանակեն. Լուսանկար
Մեքենան վրաերթի է ենթարկել 2 անչափահասի, բախվել կայանված «Մերսեդես»-ին․ վերջինը հայտնվել է բնակչի հողամասում. Լուսանկար
Արտենի-Արագածավան ճանապարհին մեքենաներ են բախվել․ վիրավորներից մեկը երեխա է