19/01/2026

Արամ Ղազարյանը՝ ՓԾ տնօրեն, Կամո Ցուցուլյանը՝ ոստիկանության պետ

ՀՀ վարչապետի որոշումներով՝ Արամ Ղազարյանն ազատվել է ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից և նշանակվել Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ:

Կամո Ցուցուլյանն ազատվել է Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից և նշանակվել ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ:

Արամ Ղազարյանը ՆԳ նախարարի տեղակալ-ոստիկանության պետի պաշտոնում նշանակվել էր 2025 թվականի հունիսի 3-ին: Մինչ այդ նա զբաղեցնում էր Լոռու մարզպետի պաշտոնը:

Կամո Ցուցուլյանը Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ է նշանակվել 2023 թվականի հունվարի 9-ին, 2024-ին՝ վարչապետի որոշմամբ՝ նույն պաշտոնում վերանշանակվել է: Մինչ այդ նա ՀՀ ոստիկանության պետի տեղակալի պաշտոնակատարն էր: