Skip to content
01/02/2026
  • Մեր մասին
cropped-Mitk.am-1.jpg

Reklam
Primary Menu
  • Հանրություն
    • Լուրեր
    • Սոցիալական
  • Կեղտոտ լվացք
    • Վերլուծական
    • Պնակալեզներ
  • Կարծիք
    • Կրթություն
    • Առողջություն
  • Միջազգային
    • Ով ով է
    • Հրապարակ
  • Տնտեսական
    • Մամուլ
    • Մեր մասին
  • Մշակույթ
    • Պաշտոնական
    • Իրավունք
Light/Dark Button
Watch Video
  • Home
  • Պնակալեզներ
  • Բաքվում անհանգստացած են ԱՄՆ փոխնախագահի անվտանգության պաշտպանության հարցով
  • Պնակալեզներ

Բաքվում անհանգստացած են ԱՄՆ փոխնախագահի անվտանգության պաշտպանության հարցով

infomitk@gmail.com 2 days ago (Last updated: 2 days ago) 1 minute read 0 comments
Vens USA

Իշխանական haqqin.az-ի համար մեկնաբանելով ԱՄՆ փոխնախագահ Վենսի Հայաստան և Ադրբեջան հավանական այցը, ադրբեջանցի քաղաքագետ Ռաշադ Ռզակուլիևն այն գնահատել է «ամենևին էլ ոչ խորհրդանշական»:

Նրա ընկալմամբ, չնայած այցի նպատակ է հայտարարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության գործընթացի հետագա առաջընթացը և «Թրամփի երթուղու» գործարկումը, Իրանի հյուսիսային սահմանի մոտ ԱՄՆ փոխնախագահի հնարավոր հայտնվելը շատ բան է ասում»:

Նկատենք, որ երկու օր առաջ նույն լրատվամիջոցը բառացիորեն նույն միտքն է հրապարակայնացրել: Եվ եթե նկատի առնենք, որ ադրբեջանական մամուլում նման զգայուն թեմայով ոչ ոք «ինքնագործունեությամբ չի զբաղվում», ապա Հայաստանի հարավ, ավելի կոնկրետ՝ Իրանի հետ Հայաստանի սահման ԱՄՆ նախագահի «այցի» շուրջ ադրբեջանական կողմի «անհանգստությունը» բոլորովին այլ ենթադրությունների տեղիք տալիս:

Դրանք ավելի են «մարմնավորվում», երբ հետևում ենք ադրբեջանցի քաղաքագետի դիտարկումների ընթացքին: Նա չի բացառում, որ ԱՄՆ փոխնախագահը Երևանում և Բաքվում «Հարավային Կովկասի անվտանգության և Իրանի գոյության համար տրանզիտային ցավոտ հարցերի շուրջ փակ քննարկումներ կունենա» և եզրահանգում, որ քաղաքագիտական վերլուծությունն այստեղ «մտնում է ենթադրությունների տիրույթ»:

«Ուրախ կլինեի, եթե սխալվեի, բայց կարծում եմ, որ Վենսը մեր կողմեր կայցելի այաթոլլաների ռեժիմի փլուզումից հետո: Ամերիկյան ողջախոհությունը թույլ չի տա ԱՄՆ կարգավիճակով երկրորդ քաղաքացուն դարձնել հոգեվարք ապրող իրանական արմատականության լեգիտիմ թիրախ»,- կարծում է Ռզակուլիևը:

Նույնիսկ քաղաքական տեքստի հետ որոշակի խնդիրներ ունեցողի համար, համոզված ենք, պարզ պիտի լինի, որ այս դեպքում ամենեւին էլ «քաղաքագիտական ենթադրության» հետ չէ, որ գործ ունենք:

Իրանի փոխարտգործնախարար Ջալալզադեն ընդամենը մեկ շաբաթ առաջ է այցելել Բաքու, որտեղ հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ը հարվածի Իրանին, ապա «պատերազմը դուրս կգա նրա սահմաններից»: Այնուհետև Ադրբեջանի նախագահը հյուրընկալել է Իսրայելի արտաքին գործերի նախարարին, ինչին հետևել է Բաքվում Իսլամական հանրապետության դեսպանատան չափազանց կոշտ հայտարարությունը:

Թեհրանը Բաքվին «հորդորել է զերծ մնալ տարածաշրջանում անկայունություն սադրելու սիոնիստական ռեժիմի սադրանքներին ներգրավվելուց»:

Այս համատեքստում Ալիևի համար, անշուշտ, ցանկալի կլիներ, որ ԱՄՆ փոխնախագահի Հայաստան և Ադրբեջան այցը հետաձգվեր: Թերևս, նման մտադրության բացահայտում կարելի է համարել Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայության շաբաթասկզբին տարածած հաղորդագրությունը, որի համաձայն Բաքվում ձերբակալվել են «Վելայաթ Խորասան» և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումների երեք անդամներ, որոնք, ի դեպ, Ադրբեջանի քաղաքացիներ են:

Կարելի է վստահության մեծ չափաբաժնով ենթադրել, որ Իլհամ Ալիևը բոլորովին էլ շահագրգռված չէ, որ ԱՄՆ փոխնախագահի մակարդակով «Թրամփի ուղի» նախագծի հիմնարկեքը կայանա:

Բաքուն, ամենայն հավանականությամբ, ձգտում է հնարավորինս խուսափել անցյալ տարվա օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված խիստ սկզբունքային պայմանավորվածությունների ինստիտուցիոնալացումից:

Հավանաբար, Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության և հարաբերությունների հաստատման պայմանագրի ստորագրումը կապում է «Ազատության աջակցության» Ակտի 907-րդ ուղղումը Միացյալ Նահանգների Կոնգրեսի կողմից չեղարկելու «անհրաժեշտության» հետ:

Կամ էլ Ադրբեջանը «ներգրավվում է տարածաշրջանում լրջագույն խարդավանք իրականացնելու երրորդ երկրի նախաձեռնությանը», բայց դա քիչ հավանական է թվում:

About the Author

infomitk@gmail.com

Administrator

google-site-verification=Z22LAlsaYC4FaIJSxtsSK0nQZowcikCmukjHLOlVURc

Visit Website View All Posts

Related

Post navigation

Previous: Կհրապարակեն զոհվածների անվանական ցանկը՝ կեղծումներ եւ շահարկումներ թույլ չտալու համար
Next: Կցանկանա՞ր Իլհամ Ալիևը, որ TRIPP-ի բավական փխրուն «ճարտարապետությունը» չստանար իրավական ձևակերպում

Related Stories

Trump beran
  • Պնակալեզներ

Թրամփի դեմ uեռական nտնձգության մեղադրանքները անհետացել են Էպշտեյնի գործերի արխիվից․ այլ մանրամասներ

infomitk@gmail.com 15 hours ago 0
Turkey Iran
  • Պնակալեզներ

Իրանը ԵՄ-ի փոխարեն նախընտրում է Թուրքիայի միջնորդությունը ԱՄՆ-ի հետ բանակցություններում

infomitk@gmail.com 14 hours ago 0
Lavrov Araghchi Iran
  • Պնակալեզներ

Լավրովը՝ Իրանի շուրջ իրավիճակի լիցքաթափման հարցում Թուրքիայի հետ խորհրդատվությունների մասին

infomitk@gmail.com 14 hours ago 0

Օրվա միտքը

Պատմությունը գրատախտակ չէ, որ դուրդ չեկած նախադասությունը ջնջես:

Վարդգես Պետրոսյան «Հայկական էսքիզներ»

Առողջական խնդիր ունեք՝ Աստղիկ բժշկական կենտրոն

Լրահոս

  • Թրամփի պահանջները Թեհրանի հանձնվելու մասին են, ինչը երբեք տեղի չի ունենա. Իրանագետ 31/01/2026
  • Մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը դատապարտվել է ազատազրկման․ կիրառվել է համաներում. Լուսանկար 31/01/2026
  • Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Սարգսի տոնը 31/01/2026
  • Երևանի փողոցներից մեկում գետնին ընկած քաղաքացի է հայտնաբերվել՝ անօգնական վիճակում. Լուսանկար 31/01/2026
  • Միջերկրական ծովի շրջանների ցիկլոնն արդեն Հայաստանում է․ քանի օր այն կպահպանվի 31/01/2026
  • Հռոմի Սան Լորենցո ին Լուչինա եկեղեցում որմնանկարի վրայի հրեշտակը ռեստավրացվել է երկրի վարչապետի նմանությամբ. Լուսանկար 31/01/2026
  • Փետրվարի 1-ի աստղագուշակ․ Ընտանիքի անդամներին կարող է պետք գալ ձեր աջակցությունը 31/01/2026
  • 6 եպիսկոպոսների արգելվել է լքել երկիրը, ինչու էին հրավիրվել ՔԿ․ Լուսանկար 31/01/2026
  • Ի՞նչ պետք է անի Եվրոպան՝ հաղթահարելու Միացյալ Նահանգների հետ իր հարաբերությունների արագ վատթարացումը 31/01/2026
  • Համաշխարհային իրարանցումը Շվեդիային ստիպել է սիրախաղ անել եվրոյի հետ 31/01/2026
  • Սթարմերը խոստանում է Մեծ Բրիտանիան Brexit-ից հետո ավելի խորացնել դեպի ԵՄ միասնական շուկա 31/01/2026
  • Եվրոպան կարող է «քվանտային ցատկ» կատարել տիեզերքում, բայց պետք է հրաժարվի «մեծ ծրագրերից» 31/01/2026
  • Մարկ Ռուտտեն պետք է դադարի լինել «ամերիկյան գործակալ» և միավորի ՆԱՏՕ-ն. Շառլ Միշել. Տեսանյութ 31/01/2026
  • ԵՄ-ն դատապարտում է Իրանի արյունալի բռնաճնշումները, բայց ո՞վ է ամենաշատը առևտուր անում Թեհրանի հետ 31/01/2026
  • Գրենլանդիայի գրավման Թրամփի հավակնությունները «զարթոնքի կոչ» են Եվրոպայի համար 31/01/2026
  • Ղրիմի, Դոնբասի և Նովոռուսիայի ժողովուրդները կարո՞ղ են իրացնել ազատ ինքնորոշման իրավունքը 31/01/2026
  • Թրամփի դեմ uեռական nտնձգության մեղադրանքները անհետացել են Էպշտեյնի գործերի արխիվից․ այլ մանրամասներ 31/01/2026
  • Թուրքիայում զինված միջադեպ է տեղի ունեցել, տուժել է յոթ մարդ 31/01/2026
  • ՀՖՖ-ն դեմ է Նիկիտա Սիմոնյանի անունով Երեւանում փողոց անվանակոչելուն 31/01/2026
  • Քոչարյանը թող Ղարաբաղին տեր կանգներ, ոչ թե Ղարաբաղը հանձներ․ Գագիկ Մելքոնյան 31/01/2026
  • Իրանը ԵՄ-ի փոխարեն նախընտրում է Թուրքիայի միջնորդությունը ԱՄՆ-ի հետ բանակցություններում 31/01/2026
  • ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանը տվել է հանձնարարականներ 31/01/2026
  • Մեր պասիվությունը մեզ կործանման կտանի. Արշակ Սադոյան 31/01/2026
  • Թրամփը հայտարարել է Իրանի սահմաններին «հսկայական նավատորմի» տեղակայման մասին 31/01/2026
  • Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ եղանակն՝ առաջիկա օրերին 31/01/2026
  • Արտակարգ իրավիճակ Երևանում, ինչ է անում Տիգրան Ավինյանը. Լուսանկար 31/01/2026
  • Երևան-Գյումրի ավտոճանապարհին «Mercedes»-ը բшխվել է երկաթե արգելապատնեշներին․ նույն վայրում բախվել են 2 «Mercedes»-ները և «Լադա»-ն․ Լուսանկար 31/01/2026
  • Իսկ Աստծո դատաստանից ընդհանրապես որևէ մեկը խուսափել չի կարող… 31/01/2026
  • Լավրովը առաջարկում է վերադառնալ ռուս-թուրքական պայմանավորվածությունների «բարի ավանդույթներին» 31/01/2026
  • Ո՞ւմ կտրամադրվի լրավճար. առաջարկվում է տարանջատում սահմանել ուսուցիչ չհամարվող մանկավարժական և վարչական աշխատողների միջև 31/01/2026

Pine Astoria Hotel – Tbilisi

սպասարկում՝ մատչելի, արագ

You May Have Missed

Vardan Voskanyan
  • Կարծիք

Թրամփի պահանջները Թեհրանի հանձնվելու մասին են, ինչը երբեք տեղի չի ունենա. Իրանագետ

infomitk@gmail.com 3 hours ago 0
Pastaban
  • Իրավունք

Մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը դատապարտվել է ազատազրկման․ կիրառվել է համաներում. Լուսանկար

infomitk@gmail.com 3 hours ago 0
ekexeci
  • Հանրություն

Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Սարգսի տոնը

infomitk@gmail.com 3 hours ago 0
shtap
  • Սոցիալական

Երևանի փողոցներից մեկում գետնին ընկած քաղաքացի է հայտնաբերվել՝ անօգնական վիճակում. Լուսանկար

infomitk@gmail.com 3 hours ago 0
Copyright © 2026 All rights reserved. | ReviewNews by AF themes.