20/01/2026

Գյուղական խանութները նիսիայի ու պարտքը փակելու արանքում․ Լուսանկար

Տավուշի քաղաքների փոքր խանութները և հատկապես՝ գյուղական խանութները բախվել են լուրջ խնդրի:

Հրապարակ թերթը գրել է․ Այդ խանութների տերերն ինձ հայտնեցին, որ իրենց վաճառած ապրանքների մեծ մասը QR կոդեր ունեն:  Համագյուղացիները, հարևանները, ծանոթները կանխիկ գումար չունեենալով՝ խանութի տիրոջը խնդրում են և ապառիկ՝ նիսյայով ապրանքներ են գնում: Խանութի տերերն էլ չեն  կարողանում մերժել նրանց:

QR կոդով ապրանքները սարքով անցկացնելուց հետո վաճառողները նաև ՀԴՄ կտրոններ են տպում։ Հետո,  պարտքերը մարելու ժամանակ պարտատերերը հաճախ պարտքի մարումը կատարում են բանկային քարտերի միջոցով:

Արդյունքում ստացվում է , որ նույն՝ ապառիկ վերցված ապրանքի համար խանութի տերը 2 անգամ է ՀԴՄ կտրոն տպում, ինչը նրա համար հարկային լրացուցիչ պարտավորություն է առաջացնում: Խանութներում ունեցած իրենց պարտքը բանկային քարտով վճարում են հատկապես կենսաթոշակառուները, որպեսզի իրենց թոշակի գումարի 20 տոկոսի չափով վերադարձ՝ քեշբեկ ունենան:

Փոքր խանութներիի տերերն ասացին, որ այս տարվանից ոչ կանխիկ գնումներով վճարած գումարի 1 տոկոսի չափով վերադարձ կա  սովորական գնորդների համար, ուստի նրանք ևս ցանկանում են բանկային քարտով վճարել իրենց ունեցած նիսյայի պարտքը:

Այս խնդիրը գոյություն չունի մեծ խանութներում, սուպերմարկետներում, որոնք գնրոդներին ապառիկով ապրանք չեն վաճառում:

Գյուղական խանութները՝ նիսյայի և պարտքը փակելու արանքում