31/01/2026

Դատախազները կտրվում են դատավորի քննությունից

Հունվարի 29-ին Բարձրագույն դատական խորհրդում հերթական անգամ չեն կարողացել Հակակոռուպցիոն դատարանի համար դատավոր ընտրել, այս անգամ՝ քաղաքացիական դատարանի։

«Հրապարակ» թերթը գրել է․ Հիշեցնենք․ նախորդ անգամ էլ Հակակոռուպցիոն քրեական դատարանի դատավոր չէր ընտրվել՝ թեկնածուները չէին կարողացել քննության գրավոր փուլը հաղթահարել։ ԲԴԽ-ից մեզ փոխանցեցին՝ 3 հավակնորդ է եղել, որոնցից որեւէ մեկը չի ստացել անհրաժեշտ քանակի ձայն։

Մեր տեղեկություններով՝ դատավոր դառնալու համար պայքարել են փաստաբաններ Կարեն Ստեփանյանը, Մհեր Հայրապետյանը եւ դատախազ Տաթեւիկ Խաչատրյանը։

Նշենք, որ գրեթե ամեն անգամ դատավորի պաշտոնի համար մրցույթին դատախազներ են մասնակցում, բայց վերջին շրջանում նրանց հիմնականում չի հաջողվում հաղթահարել անցողիկ շեմը։