«Հայկ Սարգսյանը գիտի՝ ինչու ենք մերժել իր բողոքը: Ցավում եմ, որ ասում է, թե պարզաբանում չի ներկայացվել իրեն»:
Այս մասին Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ավելի վաղ պատգամավոր Հայկ Սարգսյանի արած հայտարարությանը, որ ինքը ՔՊ ընտրական ցուցակում չի լինի, իր թեկնածության առաջադրումը մերժել են, ու չի պարզաբանվել պատճառների մասին:
«Իրեն, ինչպես մնացածին, շատ մանրամասն ներկայացվել է պատճառը: Ասեմ ավելին՝ մնացածին այդպես մանրամասն չի ներկայացվել, ինչպես իրեն՝ որպես գործընկեր»,- ասել է Սիմոնյանը:
Հարցին՝ այդքան լուրջ պատճա՞ռ է եղել, Սիմոնյանն ասել է՝ չի պատրաստվում գնահատական տալ:
«Եթե լուրջ չլիներ, դրա առիթը չլիներ, նման որոշում չէր կայացվի: Այն խոսակցությունները, թե իբր իմ և Հայկ Սարգսյանի միջև խնդիր կա, ճիշտ չեն: Ես հասկանում եմ, որ ով, երբ, որտեղ, ինչ հարցնում է, փորձում է իմ հետ կապված ինչ-որ խնդիր գտնել, ինքն էլ, ցավոք, չի ասում, որ, չէ՛, դա չէ խնդիրը: Հույս ունեմ՝ կնայի այս հարցազրույցը: Ես չէի կարող այդ պատճառը լինել, և ընդհանրապես ես չեմ պատճառը»,- նշել է նա:
Սիմոնյանը նաև հայտնել է, որ ինքը և Հայկ Սարգսյանը բացարձակ որևէ շփում չունեն:
Արտերկիր մեկնած, զինծառայությունից խուսափած և հետախուզման մեջ գտնվող ավելի քան 1200 հայրենակից, որոնց 27 տարին լրացել է, չեն վերադառնում Հայաստան, քանի որ չունեն այլընտրանք, քան 2-5 տարի ժամկետով ազատազրկվելն է:
ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը հեղինակել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկում է լուծել վերոնշյալ խնդիրը:
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Հայկ Սարգսյանը պարզաբանել է, որ քրեակատարողական հիմնարկներում մեկ անձի պահման միջինացված պահման ծախսը կազմում է 437 հազար 900 դրամ:
«Եթե վերադարձող անձինք դատապարտվեն ազատազրկման 3 տարի ժամկետով, ապա պետական բյուջեից ամեն մեկի պահման համար պետք է ծախսվի 15 մլն 764 հազար 400 դրամ: Այսինքն՝ եթե 1200 քաղաքացին էլ ինքնակամ վերադառնա և դատապարտվի, ապա պետությունը միայն նրանց անազատության մեջ պահելու համար պետք է ծախսի շուրջ 19 մլրդ դրամ»,- ասել է Սարգսյանն ու նշել, որ այս օրենքի նախագծի ընդունմամբ կշահեն և՛ պետությունը, և՛ քաղաքացիները:
Սարգսյանի խոսքով՝ նախագծով սահմանվում է, որ 27-37 տարեկան քաղաքացիները կարող են ազատվել քրեական պատասխանատվությունից՝ կամովին վերադառնալով Հայաստանի Հանրապետություն և ընտրելով նշված հինգ տարբերակներից մեկը՝
ծառայել 24 ամիս ժամկետով,
ծառայել 12 ամիս ժամկետով և պետական բյուջե վճարել 2.5 մլն դրամ,
ծառայել 6 ամիս ժամկետով և պետական բյուջե վճարել 5 մլն դրամ,
ծառայել 1 ամիս ժամկետով և պետական բյուջե վճարել 10 մլն դրամ,
զինվորական ծառայության փոխարեն պետական բյուջե վճարել 15 մլն դրամ:
Հայկ Սարգսյանը նաև պարզաբանել է, որ թեպետ գործող օրենքով ժամկետային ծառայությունը 18 ամիս է, բայց քանի որ այս օրենքը վերաբերում է 1999 և 2000 թվականներին ծնվածներին, որոնք պետք է ծառայեին 24 ամիս, ուստի պետք է նույն ժամկետով ծառայեն: Այսկերպ կպահպանվի նաև արդարության սկզբունքն այդ տարիներին ծառայածների նկատմամբ:
Օրենքի նախագիծն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:






Բաց մի թողեք
Արամ Ղազարյանը՝ ՓԾ տնօրեն, Կամո Ցուցուլյանը՝ ոստիկանության պետ
ՀՀ ոստիկանապետ Արամ Ղազարյանն ու Փրկարար ծառայության ղեկավար Կամո Ցուցուլյանը պաշտոններով կփոխվեն
Կադրային բազմաթիվ փոփոխություններ, ազատումներ ու նշանակումներ՝ ՆԳ նախարարի հրամաններով