Երեկ՝ հունիսի 29-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 20։10-ի սահմաններում Երևանի բնակիչ 17-ամյա Դավիթ Գ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի վրացական համարանիշներով ավտոմեքենայով Վիլնյուսի փողոցում, 27/2 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 76-ամյա Հովհաննես Ի․-ին։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, որից հետո վիրավորին տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Մինչ դեպքի վայրում աշխատել է քննչական խումբը, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ վիրավորը, գիտակցության չգալով, մահացել է։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։






Բաց մի թողեք
Հանեք 17 համարը երթուղուց, քաղաքացիները դժգոհում են տրանսպորտից
Թեղուտ գյուղում այրվում է ավտոմեքենա
Արտակարգ դեպք ավտոսպասարկման կետում, վարորդը տեղափոխվել է հիվանդանոց․ Լուսանկար