19/01/2026

Թեհրանում կրակոցի ձայներ են լսվում. Թրամփը հայտարարել է՝ ԱՄՆ-ն հարված կհասցնի Իրանին, եթե ցուցարարներ սպանվեն

Թեհրանում իրավիճակը շարունակում է ծայրահեղ լարված մնալ, հարյուրավոր քաղաքացիներ փողոց են դուրս եկել, լսվում են կրակոցի ձայներ:

Այս մասին հայտնում են միջազգային լրատվամիջոցները:

Ցուցարարները բարիկադներ են կառուցում՝ ուժայիններին դիմադրելու համար։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն ուժեղ հարված կհասցնի Իրանին, եթե այնտեղ ցուցարարներ սպանվեն: