Թուրքական «TİTRA Technology» ռազմարդյունաբերական ընկերությունը մշակել է երկրի առաջին անօդաչու ուղղաթիռի՝ «ALPİN-1-»ի նորացված մոդելը՝ «ALPİN-2»-ը։
Այն կցուցադրվի ռազմարդյունաբերության միջազգային տոնավաճառի՝ «IDEF 2025»-ի շրջանակներում։
Վերոհիշյաl ընկերությունը նպատակ ունի Թուրքիայի անօդաչու թռող սարքերի շարքը համալրել ավելի հզոր, կայուն և երկարատև թռիչքներ կատարող մոդելներով։
Նշվում է, որ Թուրքիայի առաջին անօդաչու ուղղաթիռի՝ «ALPİN-1»-ի հետ միասին մշակված «ALPİN-2»-ն իր նոր շարժիչի շնորհիվ կլինի ավելի հզոր, իսկ երկարատև թռիչքների դեպքում՝ ավելի արդյունավետ։
Համեմատած «ALPİN-1»-ի հետ՝ այս նոր տարբերակն ավելի արդիականացված է և ունի հզոր շարժիչ։ «ALPİN-2»-ը մշակվել է ավելի մեծ արդյունավետությամբ աշխատելու համար։
«ALPİN-2»-ն ունի բարելավված սենսորային և իրազեկման հնարավորություններ ու հագեցած է տեխնոլոգիական ենթակառուցվածքներով։







Բաց մի թողեք
«Փայլուն գործողություն». Թրամփը հաստատել է Վենեսուելայում իրականացված ռազմական օպերացիան
Վենեսուելայի պաշտպանության նախարարը ողջ է, տեսաուղերձով է հանդես եկել, երկրում արտակարգ դրություն է
Ինչու է ձերբակալվել Վենեսուելալի նախագահը․ պարզաբանում է ԱՄՆ պետքարտուղարը. Լուսանկար