ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի սահմաններին «հսկայական նավատորմի» տեղակայման մասին, որն ավելի մեծ ուժ է, քան Վենեսուելայում տեղակայված ուժերը:
Ամերիկացի առաջնորդի խոսքով՝ նավատորմն արդեն ճանապարհին է, որը ծառայելու է որպես ճնշման գործիք՝ Թեհրանին նոր միջուկային համաձայնագիր կնքելու համար:
«Մենք ունենք հսկայական նավատորմ, նավատորմ, ինչպես ուզում եք, անվանեք այն: Այն այժմ շարժվում է դեպի Իրան: Այն նույնիսկ ավելի մեծ է, քան այն, ինչ մենք ունեինք Վենեսուելայում», – հայտարարել է Թրամփը:
Նա ընդգծել է, որ Վաշինգտոնը հույս ունի դիվանագիտական լուծման վրա, բայց պատրաստ է ցանկացած սցենարի։ «Հուսով եմ՝ մենք կկնքենք համաձայնագիր: Եթե ոչ, կտեսնենք, թե ինչ կլինի»:






Բաց մի թողեք
Թուրքիայում զինված միջադեպ է տեղի ունեցել, տուժել է յոթ մարդ
Իրանը պատրաստ է միջուկային հարցերի շուրջ երկխոսություն սկսել ԱՄՆ-ի հետ․ Արաղչին խոսել է պայմանների մասին
ՆԱՏՕ-ի երկրները կստեղծեն «Պաշտպանության, անվտանգության և դիմադրողականության բանկ»