
Ռուսաստանում, Վլադիմիր Լենինի (իսկական ազգանունը՝ Ուլյանով) մահից ավելի քան 100 տարի անց, հրապարակվել է երկրի առանցքային քաղաքական գործիչներից մեկի հիվանդության մասին տեղեկատվությունը:
Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի Բնագետների ընկերության ծերաբանության բաժնի նախագահ, հետազոտող Վալերի Նովոսելովի խոսքով, Լենինի մոտ ախտորոշվել է նեյրոսիֆիլիս, հաղորդում է Lenta.ru-ն:
Նյարդաբանի խոսքով՝ ուսումնասիրության մեջ օգտագործվել են չափազանց հազվագյուտ գիտական աղբյուրներ, այդ թվում՝ Լենինի բուժող բժիշկների և խորհրդատուների նշումները: Նովոսելովը շեշտել է, որ ախտորոշումը անվիճելի է այն մասնագետների կողմից, ովքեր վերահսկում էին նրա վիճակը:
«Ուլյանովի նեյրոսիֆիլիսը՝ ոչ թե իմ դիրքորոշումն է, այլ նրա բժիշկների։ Նրանք ախտորոշել են հիվանդությունը առաջին իսկ օրերից և անընդհատ բուժել Լենինին», – նշել է գիտնականը:
Նովոսելովի խոսքով՝ բժշկական թիմի կազմը նույնպես հաստատում է այս ախտորոշումը։
Լենինի գլխավոր բժիշկը Ալեքսեյ Կոժևնիկովն էր, որն այդ ժամանակ Ռուսաստանում նեյրոսիֆիլիսի առաջատար մասնագետ էր։ Բացի այդ, Գերմանիայից խորհրդատվությունների համար հրավիրվել էր Մաքս Նոննեն, որը համարվում էր Եվրոպայի առաջատար մասնագետ նեյրոսիֆիլիսի բուժման գործում։
Նեյրոսիֆիլիսը կենտրոնական նյարդային համակարգի վարակիչ հիվանդություն է, որն առաջանում է Treponema pallidum բակտերիայից։ Հիվանդությունը փոխանցվում է հիմնականում սեռական ճանապարհով, ինչպես նաև մորից երեխային հղիության ընթացքում և կարող է ազդել ներքին օրգանների և նյարդային համակարգի վրա։









