«Մայր Հայաստան» դաշինքը հայտարարել է, պատրաստ է իր ձայնը տալ առավելագույն քվեներ ստացած ընդդիմադիր ուժին՝ Վարդան Ղուկասյանին՝ նշելով, որ դա, սակայն, բավարար չէ և գնդակն այժմ ավագանի անցած մյուս ընդդիմադիրների դաշտում է։
Դաշինքի քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանն էլ վստահեցրել է, որ մինչև վերջ հավատարիմ են մնալու իրենց տված խոստմանը։
«Իմ Հզոր Համայնք» կուսակցության Գյումրի համայնքի ավագանու ցուցակի քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանն էլ իր հերթին հայտարարել է, որ պատրաստ է ավագանիների կազմով քվեարկել Վարդան Ղուկասյանի օգտին։
Հիշեցնենք՝Գյումրու ՏԻՄ ընտրությունների արդյունքների ամփոփմամբ պարզ է դարձել, որ որևէ քաղաքական ուժի չի հաջողվել հավաքել 50+1 տոկոս անհրաժեշտ քվեները և նախնական վարկածով՝ առանց դաշինքներ ու կոալիցիաներ կազմելու հնարավոր չի լինելու ստանձնել քաղաքի կառավարումը:







Բաց մի թողեք
Սերգեյ Մուրադյանը հերքում է, թե ինքը միջնորդել է, որ ՊԵԿ-ում վարչության պետ նշանակեն. Լուսանկար
Մեքենան վրաերթի է ենթարկել 2 անչափահասի, բախվել կայանված «Մերսեդես»-ին․ վերջինը հայտնվել է բնակչի հողամասում. Լուսանկար
Արտենի-Արագածավան ճանապարհին մեքենաներ են բախվել․ վիրավորներից մեկը երեխա է