Իրանի իշխանությունները՝ նախագահ Մասուդ Փեզեշկիանի հրահանգով, առաջիկայում կհրապարակեն վերջին անկարգությունների ընթացքում զոհվածների անվանական ցանկը՝ կեղծումներ եւ շահարկումներ թույլ չտալու համար, որոնք հնարավոր է որ արվեն արեւմտյան լրատվամիջոցների կողմից։
Այս մասին հայտարարել է Իրանի նախագահի՝ Հանրային կապերի գրասենյակի ղեկավար Մոհամադ Մեհդի Թաբաթաբային։
«Նախագահի կարգադրությամբ՝ վերջին ողբերգական իրադարձության զոհերի անուններն ու տվյալները կհրապարակվեն։ Նաեւ՝ կստեղծվի մեխանիզմ, որի օգնությամբ կստուգվի ցանկացած հակասական տեղեկություն եւ կստանա իր վերջնական պատասխանը»,- ասված է իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի հայտարարության մեջ։






Բաց մի թողեք
Հռոմի Սան Լորենցո ին Լուչինա եկեղեցում որմնանկարի վրայի հրեշտակը ռեստավրացվել է երկրի վարչապետի նմանությամբ. Լուսանկար
Թուրքիայում զինված միջադեպ է տեղի ունեցել, տուժել է յոթ մարդ
Թրամփը հայտարարել է Իրանի սահմաններին «հսկայական նավատորմի» տեղակայման մասին