ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սոցցանցային գրառմամբ ծանուցել է Իրանին զգուշացրել է բանակցությունների համար նախատեսված «ժամանակը սպառվելու» մասին:
Դոնալդ Թրամփը հիշեցրել է անցյալ ամռան ռմբակոծումները և հրթիռային հարվածներն ու հավելել, որ «երկրորդն ավելի հուժկու կլինի»: ԱՄՆ նախագահի այդ գրառումը Թեհրանում գնահատվել է որպես «իրական սպառնալիք»:
Այդ մասին գրել է լիբանանյան «Ալ Մայադին» պարբերականը, որ «Հըզբալա» խմբավորման ոչ պաշտոնական խոսնակի համարում ունի:
Իսրայելական ռուսալեզու vesty-ն մեջբերել է Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի խորհրդական Ալի Շամխանիի գրառումը, որ նա կատարել է սոցիալական X հարթակում. «Իրանին սահմանափակ հարվածներ հասցնելու մասին խոսակցությունները մտավարժանքներ են:
Ամերիկյան ցանկացած մակարդակի ռազմական ցանկացած գործողություն կգնահատվի որպես պատերազմի սկիզբ և կարժանանա ագրեսորի, նրա բոլոր կողմնակիցների դեմ աննախադեպ հարվածի, ընդհուպ մինչև Թել-Ավիվի սիրտը»,- գրել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան:
Կարճ ժամանակ հետո տարածվել է նաև Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի հայտարարությունը, ըստ որի՝ «զորքերի մատը պահված է ձգանի վրա» և նրանք «պատրաստ են ցանկացած ագրեսիայի անհապաղ հուժկու պատասխան տալ՝ ինչպես ցամաքում, այնպես էլ ծովում և օդում»:
Արաղչին ընդգծել է, որ Իրանը «պատրաստ էր միջուկային արդյունավետ, արդարացի և շահեկան համաձայնության, որ զերծ կլիներ սպառնալիքներից և կերեշխավորեր միջուկային տեխնոլոգիաների մեր իրավունքը, ինչպես նաև կապահովեր միջուկային զենքի չգոյությունը»:
Ըստ Իրանի արտգործնախարարի, պաշտոնական Թեհրանը Միացյալ Նահանգներից «բանակցություններ չի խնդրել»: Նա, այդուհանդերձ, հաստատել է, որ «կան միջնորդներ», բայց վերջին շրջանում «շփումներ չեն եղել»:
Արաղչին նաև հրապարակայնացերլ է, որ նախկինում ուղղակի կապ է ունեցել ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ուիթկոֆի հետ, բայց անցած օրերին նրա հետ «չի հաղորդակցվել»: Ստեղծված իրավիճակին անդրադարձել է նաև Իրանի կառավարության ներկայացուցիչ Մոհաջերին:
Փորձագետները նրա հայտարարությունը համարում են «նախագահ Փեզեշքիանի տեսակետ»: Մոհաջերին կրկնել է հարձակման ենթարկվելու դեպքում «անհապաղ և հուժկու պատասխանի անխուսափելության» թեզը, բայց հավելել, որ «բանակցությունների հնարավորությունը լիովին սպառված չէ»:
Միացյալ Նահանգներն, ամենայն հավանականությամբ, ահռելի միջոցներ և քարոզչական ջանքեր են ծախսում, որպեսզի Իրանի իշխանություններին հարկադրեն «միջուկային գործարքի»:
Արտաքին գործերի նախարար Արաղչին, ըստ էության, ներկայացրել է այն պայմանները, որոնց հարգման դեպքում Թեհրանը կարող է «հավասարության և շահերի փոխադարձ հարգման» սկզբունքով համաձայնության գնալ: Իսրայելը, մինչդեռ, պնդում է, որ Իրանը պետք է սահմանափակի նաև հրթիռային ծրագիրը:
Չափազանց բարդ և առերևույթ տարածաշրջանային լայնածավալ պատերազմի սպառնալիքով հղի իրավիճակում հայտնի է դարձել, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Սթարմերը մեկնել է Պեկին, որտեղ նախատեսված են նրա և Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի բանակցությունները:
Իրանի վերաբերյալ խիստ հայտարարություն է արել Գերմանիայի կանցլեր Մերցը: Նրա գնահատմամբ՝ «կրոպետական ռեժիմը կարող է գոյատեւել ևս մի քանի շաբաթ, բայց նա այլեւս լիարժեք իշխանություն չէ»:
Կարելի է ենթադրել, որ ամերիկյան նախապատրասռությունը չի հասնի Իրանի դեմ ռազմական գործողությունների, բայց կրոնապետությունը հարկադրված կլինի կամ հրաժարվել կամ իշխանության ազդեցիկ լծակները փոխանցել աշխարհիկ կառավարությանը:






Բաց մի թողեք
Թրամփի դեմ uեռական nտնձգության մեղադրանքները անհետացել են Էպշտեյնի գործերի արխիվից․ այլ մանրամասներ
Իրանը ԵՄ-ի փոխարեն նախընտրում է Թուրքիայի միջնորդությունը ԱՄՆ-ի հետ բանակցություններում
Լավրովը՝ Իրանի շուրջ իրավիճակի լիցքաթափման հարցում Թուրքիայի հետ խորհրդատվությունների մասին