20/01/2026

Ձերբակալվել են ՀՀ ՊԵԿ-ի՝ ղեկավար պաշտոն զբաղեցնող պաշտոնյաներ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տվյալների հիման վրա նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 5 անձ, որոնց թվում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի՝ ղեկավար պաշտոն զբաղեցնող պաշտոնյաներ:

Այս մասին տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ հայտնել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։

Նշվել է նաև, որ վերջիններս մեղադրվում են խմբով իշխանական լիազորությունները չարաշահելու համար:

«Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին այլ մանրամասներ չենք կարող հայտնել»,- մանրամասնել են կոմիտեից: