Ապրիլի 23-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժնի ձերբակալվածների պահման վայրի ոստիկանության ծառայողը ձերբակալվածների պահման վայրի խցերից մեկում կախված վիճակում հայտնաբերել է տղամարդու դի:
Ինքնասպանություն գործած տղամարդը ապրիլի 21-ին ձերբակալվել էր իր կնոջ մորը՝ Բալահովիտ գյուղի բնակչին, ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու համար:
Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Աղբյուրի տեղեկություններով՝ դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետի կողմից նշանկվել է ծառայողական քննություն:






Բաց մի թողեք
Հանեք 17 համարը երթուղուց, քաղաքացիները դժգոհում են տրանսպորտից
Թեղուտ գյուղում այրվում է ավտոմեքենա
Արտակարգ դեպք ավտոսպասարկման կետում, վարորդը տեղափոխվել է հիվանդանոց․ Լուսանկար