Գեներալ Մանվելի Գրիգորյանի դստեր՝ Արմավիրի մարզի դատավոր Նաիրա Գրիգորյանի օգնականը կալանավորվել է:
Այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից՝ նշելով, որ անձին ներկայացվել է մեղադրանք առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելուն օժանդակելու համար։
«Այլ տեղեկատվություն այս պահին հրապարակման ենթակա չէ»,- հավելեցին ՔԿ-ից:
Հունվարին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Գրիգորյանի նկատմամբ կարգապահական վարույթ էր հարուցվել՝ հարազատ հորեղբոր որդու գործով ինքնաբացարկ չհայտնելու համար։
Հունվարի 29-ին Բարձրագույն դատական խորհուրդը հրապարակեց որոշումը։ Քննելով արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի միջնորդությունը՝ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, ԲԴԽ-ն որոշել էր բավարարել այն. Նաիրա Գրիգորյանին նախազգուշացում էր հայտարարվել:






Բաց մի թողեք
Պրահայի քաղաքապետարանում տեղի ունեցած կրակոցների հետևանքով մեկ մարդ զոհվել է, չորսը՝ վիրավորվել
Դավիթ Համբարձումյանի խափանման միջոցը փոխվել է
Կատարվում են քննչական գործողություններ․ ՔԿ-ն՝ Դեմոյանի բնակարանի խուզարկության մասին