Մերձավանից վտարված ախտոյանները վաճառքի են հանել իրենց տները։
Այս մասին «Հրապարակ»-ին ասաց մերձավանցիներից մեկը՝ նշելով, որ որոշ ժամանակ առաջ ախտոյանները, Վալոդյա Գրիգորյանին սպանության մեջ մեղադրվողը՝ Գեւորգ Հարությունյանի ընտանիքը վաճառում են իրենց տները, սակայն ով գնում է եւ իմանում՝ ովքեր են տան տերերը, չեն ուզում գնել. «Վերջերս էդ Գևորգենց տան համար էին եկել, էն էլ իմացան, թե ում տանն են, չառան, թողին, հետ գնացին»։
Նշենք, որ դատարանում նախորդ շաբաթ մեկնարկեց Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի եւ նրա ընկերոջ՝ Կարեն Աբրահամյանի սպանության գործով դատաքննությունը։ Քրեական գործով կալանավորված են Մերձավանի բնակիչներ Նարեկ Օհանյանը և Գևորգ Հարությունյանը։
Սպանության գործով կալանավորված Նարեկ Օհանյանը Մերձավանի նախկին ղեկավար, ՔՊ-ական Մհեր Ախտոյանի ազգականն է, և համայնքում տարածված լուրերի համաձայն՝ Վալոդյա Գրիգորյանի սպանությունից 10 օր առաջ լքել է երկիրը, ինչը կասկածների տեղիք է տալիս։
Նշենք նաեւ, որ Ախտոյանները, Գեւորգ Հարությունյանի ընտանիքի անդամները հեռացել են գյուղից՝ բնակիչների պահանջով, նրանց ապաստան է տվել պետությունը։






Բաց մի թողեք
Քոչարյանը թող Ղարաբաղին տեր կանգներ, ոչ թե Ղարաբաղը հանձներ․ Գագիկ Մելքոնյան
Իսկ Աստծո դատաստանից ընդհանրապես որևէ մեկը խուսափել չի կարող…
Ո՞ւմ կտրամադրվի լրավճար. առաջարկվում է տարանջատում սահմանել ուսուցիչ չհամարվող մանկավարժական և վարչական աշխատողների միջև