Հունվարի չորսին Հայ առաքելական եկեղեցու «բարենորոգման» ճանապարհային քարտեզի հրապարակումից հետո, ըստ որոշ տեղեկությունների, Փաշինյանն անձամբ լծվել է իր պատկերացրած եկեղեցու կանոնադրությունը գրելու գործին, որի մասին, ի դեպ, նշված է հրապարակած քայլերում, այն է՝ ընդունել նոր կանոնադրություն․ «Կանոնադրությամբ պետք է սահմանվեն ամրագրված սկզբունքների պահպանման, ֆինանսական թափանցիկության եւ հոգեւորականների բարեվարքության ապահովման կառուցակարգեր»։
«Հրապարակ» թերթը գրում է․ Փաշինյանի մերձ շրջապատում կարծում են, որ կանոնադրությունը պատրաստ կլինի փետրվարի կեսերին, ապա կներկայացվի արդարադատության ռեգիստր՝ գրանցման։
Փաշինյանը «վիզ է դրել» մինչեւ համապետական ընտրությունները «դախազ» վարկաբեկել ու քայքայել ՀԱԵ-ն, զուգահեռաբար նոր կառույց ձեւավորել․ նպատակը երկրում խոր հիասթափության, ապատիկ մթնոլորտի ձեւավորումն է, որը կնպաստի հունիսին իր վերարտադրությանը եւ տպավորություն կստեղծի, թե ինչ հզոր ու անպարտելի է ինքը։






Բաց մի թողեք
Մերձավանում հետաքրքրվում են, թե ինչ եղավ Մհեր Ախտոյանը․ Լուսանկար
Նիկոլ Փաշինյանը մտադիր է «սրտիկի» ժեստը դարձնել նախընտրական
Էրդողանի «մտածած, բայց չհնչեցրած տեսակետները»