Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով նախաքննությունն ավարտվել է եւ այն ուղարկվել է դատարան։ «Հսկող դատախազը հաստատել է Փարաքար համայնքի նախկին ղեկավար Վալոդյա Գրիգորյանի և ևս երկու անձի(Կարեն Աբրահամյան, Արծրուն Գալստյան) վերաբերյալ քրեական վարույթի նյութերը և հանձնել իրավասու դատարան»,-ասել էին դատախազությունից։
Վալոդյա Գրիգորյանի հայրը` Լեւոն Գրիգորյանը «Հրապարակ»-ին ասաց` ինքը նոր պետք է կարդա մեղադրականը, թեպետ գործով 2 անձ է անցնում, բայց Գրիգորյանի խոսքով` պատվիրատուներ կան։
«Չեմ կարող ասել` ինչ գործ է, բայց ընդհանրապես կապ չունի փետրվարյան դեպքերի հետ»,-ասաց նա։
Մեր զրուցակիցը նշեց` ինքը մի անգամ է հարցաքննվել ամիսներ առաջ, քննչականից օրեր առաջ կանչել են` որպես իրավահաջորդ` ասելով, որ այդ երկուսի մասով գործը առանձնացում են ու ուղարկում դատարան։
Արդյոք Ախտոյանները չեն վերադարձել գյուղ, նշեց. «Չեն եկել , եթե կան այդ բանի մեջ ոնց կարող են գալ, եթե չկային թող գային»։
Մեր հարցին ի պատասխան նաեւ նշեց` ոստիկանությունը շարունակում է գյուղը ու ախտոյանների տները հսկել։
Հիշեցնենք, որ 2025 թվականի սեպտեմբերի 23-ին սպանվել են Վալոդյա Գրիգորյանը և քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանը։
Քրեական գործով կալանավորված են Մերձավանի բնակիչներ Նարեկ Օհանյանը և Գևորգ Հարությունյանը։
Սպանության գործով կալանավորված Նարեկ Օհանյանը Մերձավանի նախկին ղեկավար Մհեր Ախտոյանի բարեկամն է, և համայնքում տարածված լուրերի համաձայն՝ Վալոդյա Գրիգորյանի սպանությունից 10 օր անց լքել է երկիրը, ինչը կասկածների տեղիք է տալիս։






Բաց մի թողեք
Մերձավանում հետաքրքրվում են, թե ինչ եղավ Մհեր Ախտոյանը․ Լուսանկար
Նիկոլ Փաշինյանը մտադիր է «սրտիկի» ժեստը դարձնել նախընտրական
Էրդողանի «մտածած, բայց չհնչեցրած տեսակետները»