Քաղաքական գործիչ Պարույր Հայրիկյանը վաճառքի է հանել Երևանում գտնվող իր առանձնատունն ու կից այգին։ Հայրիկյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ տունը վաճառում է պարտքերի պատճառով։
«Շտապ՝ շուկայականի կես գնով (պարտքերիս եւ պարտքիս համար) վաճառում եմ տունս (1000+ քմ) եւ նրա այգին 2300 քմ։ (Դավթաշեն, Ձոր 1)»,- գրել է նա։
Նշենք, որ նախկինում ևս Հայրիկյանը նման հայտարարություն տարածել էր, մասնավորապես 2021թ-ին արված մի գրառմամբ նա տունն ու հողը ցանկացել է վաճառել միայն հողի գնով, սակայն մինչ այժմ տունը չի վաճառվել։






Բաց մի թողեք
Երևանի փողոցներից մեկում գետնին ընկած քաղաքացի է հայտնաբերվել՝ անօգնական վիճակում. Լուսանկար
Արտակարգ իրավիճակ Երևանում, ինչ է անում Տիգրան Ավինյանը. Լուսանկար
Քանի ՀՀ քաղաքացի է արտաքսվել ԱՄՆ-ից, նոր մեծ խումբ, նոր ինքնաթիռ է ժամանել Նահանգներից