«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը լրագրողների հետ զրույցում արձագանքել է հարցին, թե հնարավոր է արդյոք, որ նախկին նախագահներ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը ևս կալանավորվեն։
Մամիջանյանը հայտարարել է․ «Ես չեմ բացառում, որ բոլոր հայրենասերներին փորձելու են կալանքի տանել, սակայն Հայաստանում այդքան բերդ չկա, որ այդքան հայրենասերներին պահեն»։
Ընդդիմադիր գործիչը նշել է, որ իշխանությունները կարող են փորձել ճնշել և լռեցնել այն անձանց, ովքեր ունեն հստակ ազգային դիրքորոշում և չեն վախենում արտահայտել իրենց կարծիքը։

Բաց մի թողեք
ՀՀ-ն վիզային ռեժի՞մ է մտցնելու ՌԴ քաղաքացիների համար
ԽՍՀՄ դրոշներով երթի փորձ Բաքվում. 4 կոմունիստի դատապարտել են ազատազրկման. Լուսանկար
«Մուլտի գրուպ»-ի տարբեր ձեռնարկությունների աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում. Տեսանյութ