28/10/2026

EU – Armenia

Եվրահանձնաժողովը բացառել է ՌԴ գազի գնման արգելքի չեղարկումը խաղաղ բանակցությունների ժամանակ

«Եվրահանձնաժողովը բացառել է ԵՄ երկրներին ռուսական գազ գնելու արգելքի չեղարկման հնարավորությունը, այդ թվում՝ «Հյուսիսային հոսք» գազատարով, նույնիսկ Ուկրաինայի հարցով հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակներում»:

Այս մասին Բրյուսելում կայացած ճեպազրույցում հայտարարել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Պաուլա Պինյուն, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Մեզ մոտ արդեն գործում է օրենսդրություն, որն արգելում է մեզ գազ ներմուծել Ռուսաստանից, և այն կմնա ուժի մեջ»,- հայտարարել է Պինյուն՝ ի պատասխան լրագրողների հարցերին, թե պատրաստ է արդյոք ԵՄ-ն վերակենդանացնել «Հյուսիսային հոսքը», ինչն առաջարկում է ԱՄՆ վարչակազմը: