Ձերբակալվել են Գյումրու քաղաքապետի տեղակալ Սուրեն Ջանոյանը և քաղաքապետի մյուս տեղակալ Լուսինե Սանոյանի հայրը, նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի տեղակալ Ռուբեն Սանոյանը։
Ռուբեն Սանոյանը ձերբակալությունից որոշ ժամանակ անց ազատ է արձակվել, իսկ «Բալասանյան դաշինքի» կողմից նշանակված փոխքաղաքապետ Սուրեն Ջանոյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել 20 մլն դրամ գրավն ու տնային կալանքը։
Հիշեցնենք, որ երեկ էլ «Զվարթնոց» օդանավակայանից ձերբակալվել էր Սամվել Բալասանյանի որդին` Խաչատուր Բալասանյանը։ Ըստ տեղեկությունների` նրա նկատմամբ էլ խափանման միջոց է կիրառվել 70 մլն դրամ ու տնային կալանքը։
Վերջիններս, համաձայն լուրերի, ձերբակալվել են «Սև բերդ» պատմական շինության ապօրինի սեփականաշնորհման գործով։






Բաց մի թողեք
Երևանում «գոլդ» համարանիշերով «Համմեր»-ի վարորդը մեքենայից դուրս է բերել ատրճանակն ու ինքնաձիգը և կրակել
Երևանում թալանել են հայտնի ՍՊԸ-ներից մեկի տնօրենի բնակարանը
Նախկին ՔՊ-ական դատավորը կքննի Էջմիածնի նախկին ՔՊ-ական քաղաքապետի գործը