29/12/2025

«Դերասաններ, աթոռի մեռածներ, 30 արծաթանոց հուդաներ»

Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքի էջում օգտատերերը տարակուսում են տեսնելով եպիսկոպոսներին վարչապետի հետ:

Հրապարակ թերթը գրել է․ Մենք առանձնացրել ենք բազմաթիվ գրառումներից մի քանիսը.

Մարիամ Այդինյան. «Փառք Աստծո, իրենք մեծամասնություն չեն կազմում: Չե՛ս քանդելու Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին: Սա էլ կանցնի, դու էլ կանցնես որպես վարչակարգի պարագլուխ, որպես հայության թշնամի»:

Գայանե Արզումանյան. «Դավաճաններով»:

Էդիկ Շախկուլյան. «Պարոն վարչապետ էդ հրավիրվածներից քանի՞սն են հետևում Կանոնագրքին։ Քանի՞սն են պահում Ուխտը։ Թե՞ ձեր համար կարևորը ձեր համախոհ լինելն ա»:

Անաիդա Կիրակոսյան. «Ստոր ստահակներ»:

Գարիկ Ղուկասյան. «Էս հոգևորականներին անհապաղ պետք ա կարգալույծ անել, իսկ կապիտուլյանտին բանտարկել։ Էն, որ Սամվել Կարապետյանին ասում եիք երկրի համը կտեսնես, կամ նման մի բան, հիմա դուք պետք ա եկեղեցու ուժն ու զորությունը տեսնեք»:

Անդրանիկ Սարկավագ Մանուկյան. «Եթե Ձեզանից որևիցե մեկը արդար է, ապա մեկ քար նետեք և առաջ եկեք…»

Հրայր Թադևոսյան. «Վայ նիկոլասեր «Եսավներին»․ «Չլինի թե մեկն Աստծուն անհավատարիմ լինի Եսավի նման, որը մի աման կերակուրի համար իր անդրանիկությունը ծախեց։ Եվ ինչպես գիտեք, երբ հետո ուզեց իր Հոր օրհնությունը ստանալ, մերժվեց և հակառակ իր խնդրանքների ու թափած արցունքների՝  ոչ մի բան չկարողացավ փոխել»։ Եբր. 12:16»

Տանյա Լյոն. «Դերասաններ, աթոռի մեռածներ, 30 արծաթանոց հուդաներ»:

Մարտին Միրզոյան. «Կճոյանի բենթլին զապ է դարձել։ Ինչ մեր ազգն է, էն էլ եկեղեցին՝ բազում դավաճաններ։ ՀՀ կործանման եզրին է»:

Հասմիկ Գրիգորի. «Էս ինչքան շուռտված կա: Գլուխները կախ, գիտակցումով, որ շատ վատ բան են անում… Ձեր մեղքերի համար հարկադրաբար եք հայտնվել այդտեղ»: