Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ և խոսնակ Օմեր Չելիքն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացին:
Նա հայտարարել է, որ, չնայած ունեցած լայն օրակարգին, Անկարան ուշադրությամբ հետևում է Ադրբեջանին առնչվող խնդիրներին։
«Ադրբեջան-Հայաստան սահմանին տեղադրված սահմանաքարը, թեկուզ խորհրդանշական, չափազանց կարևոր է։ Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները տարածաշրջանային խաղաղությանը նպաստելու և ագրեսիայից հրաժարվելու մասին: Մենք հետևում ենք և կշարունակենք հետևել գործընթացի զարգացմանը, ողջունում ենք դրական երանգը»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Չելիքը։






Բաց մի թողեք
Անհոդաբաշխ մտքերի ոչինչ չասող այս շարադրանքն ինքը ստորագրել է ի պաշտոնե, որպես վարչապետ
Նիկոլ Փաշինյանն ու տիրադավ 10 հոգևորականները հայտարարություն են ստորագրել
Փաշինյանն անում է դա Սամվել Կարապետյանի Հայաստանին նվիրած տնից, ուր չգիտեմ ինչ խղճով շարունակում է ապրել