Օգոստոսի 5-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում:
Ժամը 11:10-ի սահմաններում իրանական համարանիշներով կցորդիչով «Mercedes» մակնիշի բեռնատարը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 143 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, կողաշրջվել է:
Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Հրշեջ-փրկարարաները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահամանազատել են տարածքը, տեղում իրականացնում են հերթապահություն:
Երթևեկությունը դարձել է միակողմանի:
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդի և վիրավորների ինքնությունը:
Փրկարարները դադարեցրել են վառելիքի արտահոսքն, իրականացրել ճանապարահատվածի լվացման աշխատանքներ․ բեռնատարն ուղղելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա։






Բաց մի թողեք
Երևանում կասկադյորական վթարի հեղինակը ՊԵԿ նախագահի նախկին տեղակալի որդին է. Լուսանկար
«Սարգիս Կարապետյան» հիմնադրամը բացում է նոր հնարավորություն … Տեսանյութ, Լուսանկար
Եղանակային պայմանների պատճառով հետաձգվել են դեպի Հայաստան մի շարք չվերթեր