Դաղստանի մայրաքաղաք Մախաչկալայում և Կասպիյսկ քաղաքում կիրակի վաղ առավոտյան սահմանվել է հակաահաբեկչական գործողության ռեժիմ:
Այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության օպերատիվ շտաբը։
Կասպիյսկում և Մախաչկալայի մի շարք շրջաններում մի շարք սահմանափակումներ են գործում տեղի բնակիչների համար։
Ազգային հակաահաբեկչական կոմիտեն հայտնել է, որ հատուկ ջոկատայինները Կասպիյսկի և Մախաչկալայի մի քանի բնակարաններում արգելափակել են ենթադրյալ ահաբեկիչներին։ Մոտակա տների բնակիչները տարհանվել են։






Բաց մի թողեք
Դանիան հրաժեշտ է տալիս նամակների առաքմանը և փոստարկղերին. Լուսանկարներ
Թրամփ-Զելենսկի հանդիպումը տևել է ավելի քան երկու ժամ. ի՞նչ է որոշվել
Սիրիայում կրկին թևածում է քաղաքացիական պատերազմի ուրվականը