Իսլամական համագործակցության կազմակերպությունը և քսանմեկ արաբական պետություններ դեկտեմբերի 27-ին դատապարտել են Իսրայելի կողմից Սոմալիլենդի անկախության ճանաչումը:
Իրանի Irna պաշտոնական գործակալությունը փոխանցում է ԻՀԿ հայտարարության գլխավոր ուղերձը, իսլամական պետությունները ՄԱԿ-ի կողմից ճանաչված պետության մի մասի անկախության ճանաչումը գնահատում են «վտանգավոր նորարարություն, որ խարխլում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները և սպառնալիքի տակ դնում գլոբալ անվտանգությունը»:
Սոմալին իր հերթին պահանջել է Արբակական լիգայի արտահերթ գագաթնաժողով անցկացնել և Իսրայելի դեմ համարժեք քայլեր ձեռնարկել: Իսրայելի կողմից Սոմալիլենդի անկախության ճանաչման դեմ առաջինը հանդես է եկել Թուրքիան:
Իշխանամետ Turkiye պարբերականը տեղեկություն է փոխանցել, որ Սոմալիլենդի անկախության ճանաչման հարցում «Իսրայելը գաղտնի բանակցություններ է վարել Արաբական միացյալ էմիրությունների հետ»:
Խսիտ ուշագրավ է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դեկտեմբերի 17-ին այցելել է Աբու-Դաբի: Պաշտոնապես հայտարարվել է, որ նա մասնակցել է «Ապագայի խաղեր 2025» միջազգային մարզական մրցույթի բացման հանդիսավոր արարողությանը:
Այցի ընթացքում Ալիևը հանդիպում է ունեցել ԱՄԷ նախագահ ալ-Նահանիանի հետ, քննարկվել են «ռազմավարական համագործակցության ընդլայնման և խորացման հեռանկարները»:
Ադրբեջանի Իսլամական համագործակցության անդամ է: Երկրորդ օրն է, ինչ Թուրքիան, Իրանը, Սաուդյան Արաբիան և այլ երկրներ քննադատում են Իսրայելի կողմից Սոմալիլենդի անկախության ճանաչումը:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարը խնդրի շուրջ դիվանագիտական խորհրդատվություններ է անցկացրել արաբական մի քանի երկրի պաշտոնակիցների հետ, բայց Ադրբեջանի ԱԳՆ-ից կամ նախագահի աշխատակազմից որևէ արձագանք դեռեւս չկա:
Լուռ են նաև ադրբեջանցի փորձագետները:
Կարելի է եզրակացնել, որ Ալիևը Իսրայելի հետ հարաբերությունների բարդացումից հետեւողականորեն խուսափում է: Հնարավոր է, այդ հարցում նրան աջակից են Արաբական միացյալ էմիրությունները:
Բայց Ադրբեջանի անվտանգության երաշխավորը Թուրքիան է, իսկ նրա մերձավոր հարևանը՝ Իրանը, որի հետ հարաբերությունները Մասուդ Փեզեշքիանի նախագահ ընտրվելուց հետո միայն դրական դինամիկա են արձանգրել:
Թուրքական և արաբական մամուլը Սոմալիլենդի խնդիրը դիտարկում է Իսրայելի կողմից Թուրքիայի դեմ «ամենուր ուղեփակոց դնելու» քաղաքականության համատեքստում:
Ալիևը կարո՞ղ է հակադրվել Թուրքիայի ռազմավարական շահերին:






Բաց մի թողեք
Հենց այս երիտասարդն էլ եղել է Կճոյանի մեղքերի խոստովանահայրը․ Լուսանկար
Պուտինը փորձում է Նազարբաևի միջոցով ազդել պաշտոնական Աստանայի արտաքին քաղաքականության վրա
«Նոր կաթողիկոսի ընտրությունից հետո Փաշինյանը կկատարի Անկարայի հրահանգները»