Skip to content
01/02/2026
  • Մեր մասին
cropped-Mitk.am-1.jpg

Reklam
Primary Menu
  • Հանրություն
    • Լուրեր
    • Սոցիալական
  • Կեղտոտ լվացք
    • Վերլուծական
    • Պնակալեզներ
  • Կարծիք
    • Կրթություն
    • Առողջություն
  • Միջազգային
    • Ով ով է
    • Հրապարակ
  • Տնտեսական
    • Մամուլ
    • Մեր մասին
  • Մշակույթ
    • Պաշտոնական
    • Իրավունք
Light/Dark Button
Watch Video
  • Home
  • Պնակալեզներ
  • ԱՄԷ-ն ա՞յն երկիրն է, որ կարող է Ռուսաստանի նախագահի վրա ազդեցություն ունենալ
  • Պնակալեզներ

ԱՄԷ-ն ա՞յն երկիրն է, որ կարող է Ռուսաստանի նախագահի վրա ազդեցություն ունենալ

infomitk@gmail.com 2 days ago (Last updated: 2 days ago) 1 minute read 0 comments
Trump putin

Արաբական միացյալ էմիրությունների նախագահ Մոհամեդ բին Զայիդ ալ-Նահաիանը ժամանել է Մոսկվա, որտեղ բանակցություններ կվարի Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Այդ մասին հայտնել է ՌԻԱ-Նովոստին՝ հղելով Կրեմլի մամուլի ծառայությանը: Ըստ պաշտոնական հաղորդագրության, երկու երկրների առաջնորդները «ծրագրում են քննարկել Մոսկվա-Աբու-Դաբի հարաբերությունները, Մերձավոր Արևելքի իրավիճակը և միջազգային այլ հարցեր»:

Կրեմլի տարածած տեղեկատվության մեջ ասված է, որ Պուտին- ալ-Նահաիան բանակցություններին «ներկա կգտնվի Աբու-Դաբիում Ուկրաինայի և ԱՄՆ-ի մասնակցությամբ հանդիպմանը ռուսաստանյան պատվիրակության ղեկավար ԶՈՒ ԳՇ Հետախուզության գլխավոր վարչության պետ ծովակալ Իգոր Կոստյուկովը»,- ինչը սկզբունքորեն փոխում է ԱՄԷ նախագահի մոսկովյան այցի քաղաքական բնույթը:

Բանն այն է, որ անցած կիրակի ալ-Նահաիանն Աբու-Դաբիում ընդունել է Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների ղեկավարներին: Ռուս-ուկրաինական քննարկումների երկրորդ փուլը ծրագրված է անցկացնել փետրվարի 1-ին:

Նախօրեին ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոն Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեի անդամներին ասել է, որ նախագահ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Ուիթկոֆը «չի մասնակցի» Աբու-Դաբիի հանդիպմանը:

ԱՄԷ նախագահն, ըստ երևույթին, Մոսկվա է մեկնել, որպեսզի Վլադիմիր Պուտինի հետ քննարկի հատկապես ուկրաինական կարգավորման հեռանկարը: Հանդիպմանը ծովակալ Կոստյուկովի մասնակցությունը դա է վկայում:

Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակություններին հարթակ տրամադրելով՝ ԱՄԷ նախագահը, եթե դա անգամ խորհրդանշական է, ստանձնել է ուկրաինական կարգավորման միջնորդի բարդ առաքելություն: Ավելի վաղ այդ դերակատարությանը ձգտում էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Դավոսում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակային ասել է, որ Պուտինը և Զելենսկին հանդիպելու և համաձայնության գալու հնարավորություն ունեն, իսկ «եթե դա տեղի չունենա, ուրեմն նրանք հիմար են»:

Ալ-Նահաինի Մոսկվա այցի նախօրեին ՌԴ նախագահի օգնական Ուշակովն ասել է, որ եթե Զելենսկին կարգավորման հասնելու մտադրություն ունի, ապա Ռուսաստանը պատրաստ է նրան հյուրընկալել Մոսկվայում, երաշխավորել անվտանգությունը և անհրաժեշտ բոլոր պայմաններն ստեղծել:

Առկա իրավիճակում Ուկրաինայի նախագահի Մոսկվա այցը բացառված է: Հավանակա՞ն է, որ Զելենսկի-Պուտին հանդիպում կազմակերպվի Աբու-Դաբիում:

Տեսականորեն դա հնարավոր է: ԱՄՆ պետքարտուղարը հունվարի 28-ին ասել է, որ միջնորդներն աշխատում են տարածքների հարցում Մոսկվայի և Կիևի դիրքորոշումների միջեւ գոնե շփման եզրեր գտնել: Խոսքն արդյոք ԱՄԷ նախագահի միջնորդության մասի՞ն է:

Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը դադարեցնելու դեպքում միջազգային հարաբերություններում որոշակի պարզություն կմտնի: Բայց ԱՄԷ-ն ա՞յն երկիրն է, որ կարող է Ռուսաստանի նախագահի վրա ազդեցություն ունենալ:

About the Author

infomitk@gmail.com

Administrator

google-site-verification=Z22LAlsaYC4FaIJSxtsSK0nQZowcikCmukjHLOlVURc

Visit Website View All Posts

Related

Post navigation

Previous: Պուտինը պատասխանել է Թրամփի կնոջ նամակին
Next: Հայկ Սարգսյանը կհայտնվի մեղադրյալի աթոռին

Related Stories

Trump beran
  • Պնակալեզներ

Թրամփի դեմ uեռական nտնձգության մեղադրանքները անհետացել են Էպշտեյնի գործերի արխիվից․ այլ մանրամասներ

infomitk@gmail.com 15 hours ago 0
Turkey Iran
  • Պնակալեզներ

Իրանը ԵՄ-ի փոխարեն նախընտրում է Թուրքիայի միջնորդությունը ԱՄՆ-ի հետ բանակցություններում

infomitk@gmail.com 14 hours ago 0
Lavrov Araghchi Iran
  • Պնակալեզներ

Լավրովը՝ Իրանի շուրջ իրավիճակի լիցքաթափման հարցում Թուրքիայի հետ խորհրդատվությունների մասին

infomitk@gmail.com 15 hours ago 0

Օրվա միտքը

Պատմությունը գրատախտակ չէ, որ դուրդ չեկած նախադասությունը ջնջես:

Վարդգես Պետրոսյան «Հայկական էսքիզներ»

Առողջական խնդիր ունեք՝ Աստղիկ բժշկական կենտրոն

Լրահոս

  • Թրամփի պահանջները Թեհրանի հանձնվելու մասին են, ինչը երբեք տեղի չի ունենա. Իրանագետ 31/01/2026
  • Մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը դատապարտվել է ազատազրկման․ կիրառվել է համաներում. Լուսանկար 31/01/2026
  • Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Սարգսի տոնը 31/01/2026
  • Երևանի փողոցներից մեկում գետնին ընկած քաղաքացի է հայտնաբերվել՝ անօգնական վիճակում. Լուսանկար 31/01/2026
  • Միջերկրական ծովի շրջանների ցիկլոնն արդեն Հայաստանում է․ քանի օր այն կպահպանվի 31/01/2026
  • Հռոմի Սան Լորենցո ին Լուչինա եկեղեցում որմնանկարի վրայի հրեշտակը ռեստավրացվել է երկրի վարչապետի նմանությամբ. Լուսանկար 31/01/2026
  • Փետրվարի 1-ի աստղագուշակ․ Ընտանիքի անդամներին կարող է պետք գալ ձեր աջակցությունը 31/01/2026
  • 6 եպիսկոպոսների արգելվել է լքել երկիրը, ինչու էին հրավիրվել ՔԿ․ Լուսանկար 31/01/2026
  • Ի՞նչ պետք է անի Եվրոպան՝ հաղթահարելու Միացյալ Նահանգների հետ իր հարաբերությունների արագ վատթարացումը 31/01/2026
  • Համաշխարհային իրարանցումը Շվեդիային ստիպել է սիրախաղ անել եվրոյի հետ 31/01/2026
  • Սթարմերը խոստանում է Մեծ Բրիտանիան Brexit-ից հետո ավելի խորացնել դեպի ԵՄ միասնական շուկա 31/01/2026
  • Եվրոպան կարող է «քվանտային ցատկ» կատարել տիեզերքում, բայց պետք է հրաժարվի «մեծ ծրագրերից» 31/01/2026
  • Մարկ Ռուտտեն պետք է դադարի լինել «ամերիկյան գործակալ» և միավորի ՆԱՏՕ-ն. Շառլ Միշել. Տեսանյութ 31/01/2026
  • ԵՄ-ն դատապարտում է Իրանի արյունալի բռնաճնշումները, բայց ո՞վ է ամենաշատը առևտուր անում Թեհրանի հետ 31/01/2026
  • Գրենլանդիայի գրավման Թրամփի հավակնությունները «զարթոնքի կոչ» են Եվրոպայի համար 31/01/2026
  • Ղրիմի, Դոնբասի և Նովոռուսիայի ժողովուրդները կարո՞ղ են իրացնել ազատ ինքնորոշման իրավունքը 31/01/2026
  • Թրամփի դեմ uեռական nտնձգության մեղադրանքները անհետացել են Էպշտեյնի գործերի արխիվից․ այլ մանրամասներ 31/01/2026
  • Թուրքիայում զինված միջադեպ է տեղի ունեցել, տուժել է յոթ մարդ 31/01/2026
  • ՀՖՖ-ն դեմ է Նիկիտա Սիմոնյանի անունով Երեւանում փողոց անվանակոչելուն 31/01/2026
  • Քոչարյանը թող Ղարաբաղին տեր կանգներ, ոչ թե Ղարաբաղը հանձներ․ Գագիկ Մելքոնյան 31/01/2026
  • Իրանը ԵՄ-ի փոխարեն նախընտրում է Թուրքիայի միջնորդությունը ԱՄՆ-ի հետ բանակցություններում 31/01/2026
  • ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանը տվել է հանձնարարականներ 31/01/2026
  • Մեր պասիվությունը մեզ կործանման կտանի. Արշակ Սադոյան 31/01/2026
  • Թրամփը հայտարարել է Իրանի սահմաններին «հսկայական նավատորմի» տեղակայման մասին 31/01/2026
  • Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ եղանակն՝ առաջիկա օրերին 31/01/2026
  • Արտակարգ իրավիճակ Երևանում, ինչ է անում Տիգրան Ավինյանը. Լուսանկար 31/01/2026
  • Երևան-Գյումրի ավտոճանապարհին «Mercedes»-ը բшխվել է երկաթե արգելապատնեշներին․ նույն վայրում բախվել են 2 «Mercedes»-ները և «Լադա»-ն․ Լուսանկար 31/01/2026
  • Իսկ Աստծո դատաստանից ընդհանրապես որևէ մեկը խուսափել չի կարող… 31/01/2026
  • Լավրովը առաջարկում է վերադառնալ ռուս-թուրքական պայմանավորվածությունների «բարի ավանդույթներին» 31/01/2026
  • Ո՞ւմ կտրամադրվի լրավճար. առաջարկվում է տարանջատում սահմանել ուսուցիչ չհամարվող մանկավարժական և վարչական աշխատողների միջև 31/01/2026

Pine Astoria Hotel – Tbilisi

սպասարկում՝ մատչելի, արագ

You May Have Missed

Vardan Voskanyan
  • Կարծիք

Թրամփի պահանջները Թեհրանի հանձնվելու մասին են, ինչը երբեք տեղի չի ունենա. Իրանագետ

infomitk@gmail.com 3 hours ago 0
Pastaban
  • Իրավունք

Մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը դատապարտվել է ազատազրկման․ կիրառվել է համաներում. Լուսանկար

infomitk@gmail.com 3 hours ago 0
ekexeci
  • Հանրություն

Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Սարգսի տոնը

infomitk@gmail.com 3 hours ago 0
shtap
  • Սոցիալական

Երևանի փողոցներից մեկում գետնին ընկած քաղաքացի է հայտնաբերվել՝ անօգնական վիճակում. Լուսանկար

infomitk@gmail.com 3 hours ago 0
Copyright © 2026 All rights reserved. | ReviewNews by AF themes.