ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը հայտարարել է, որ ստացել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից նամակ, որում քննարկվում է ուկրաինացի երեխաների վերադարձի և պատերազմի հետևանքով բաժանված ընտանիքների վերամիավորման գործընթացը։
ԱՄՆ նախագահի կինը հայտնել է, որ անցյալ տարի Պուտինից ուղիղ պատասխան է ստացել իր խնդրանքին, և իր ներկայացուցիչները ներկայումս շարունակում են շփվել ռուսական կողմի հետ։
Սա պատասխան էր իր անցյալ տարվա կոչին, որում նա կոչ էր անում Պուտինին պաշտպանել Ուկրաինայում ծնված երեխաների «անմեղությունը» և նպաստել նրանց ընտանիքներին վերադարձին։
«Նա ինձ պատասխան նամակ գրեց։ Իմ ներկայացուցիչը կապի մեջ է նրանց [ռուսական կողմի – խմբ.] հետ, և մենք դեռ աշխատում ենք ավելի շատ երեխաների վերամիավորման ուղղությամբ», – նշել է առաջին տիկինը։
Չնայած Մելանյա Թրամփը չի հրապարակել նամակի տեքստը կամ չի բացահայտել կոնկրետ պայմանավորվածությունները, նա զգուշավոր լավատեսություն է հայտնել այս բանակցությունների արդյունքի վերաբերյալ։
«Հուսով եմ, որ շուտով մենք կրկին մեծ հաջողությունների կհասնենք։ Հրաշալի է տեսնել այս բոլոր երեխաներին և ծնողներին երջանիկ։ Իհարկե, դուք ուզում եք լինել ձեր երեխայի հետ», – հավելեց առաջին տիկինը։

Բաց մի թողեք
Ե՞րբ է Ադրբեջանի նախագահը հրաժարվելու «Հայաստանի ներկայիս տարածք» ձևակերպումից
Հեռացնել Հայաստանին, թե ոչ՝ ՀԱՊԿ անվտանգության խորհրդի որոշումն է, պետք է հաշվի առնվեն մանրամասները. Մասադիկով
Ի՞նչ որոշում է կայացրել Էրդողանը օկուպացված Արցախի համալսարանի վերաբերյալ