Ինչպես հայտնել էինք, օգոստոսի 27-ին իրավապահները «ՋԹԲ-ՍԹԻԼ» գործարան տեղափոխված թափոնի մեջ հակատանկային արկ էին հայտնաբերել։
Դեպքի առնչությամբ ՆԳՆ ոստիկանությունից հայտնել էին. «Օգոստոսի 27-ին՝ ժամը 20:25-ին, Համայնքային ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում է ստացվել, ըստ որի՝ գործարանի աշխատակիցներից մեկը հայտնել է, որ բեռնատարով գործարան բերված երկաթի թափոնների մեջ աշխատակիցները նկատել են հակատանկային արկ՝ փաթեթավորված պոլիէթիլենային պարկով:
Իրավապահները արձանագրել են արկի հայտնաբերման փաստը, և ներկայումս ձեռնարկում են համապատասխան միջոցառումներ բեռնատարի վարորդին հայտնաբերելու և կատարվածի հանգամանքները ամբողջությամբ պարզելու ուղղությամբ»:
Քննչական կոմիտեից էլ հայտնել էին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը)։
Նաև հայտնել էինք, որ գործարանի սեփականատերը գործարար Գրիգոր Տեր-Ղազարյանն է, որը սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբոր փեսան է:
Ի պատասխան հարցի՝ ՔԿ-ից հայտնել են, որ քրեական վարույթի շրջանակներում վարորդը հայտնաբերվել և հարցաքննվել է։ Նախաքննությունը շարունակվում է։


Բաց մի թողեք
Կարեն Ջալավյան` Քյոխը հայց է ներկայացրել բլոգեր Ռոման Բաղդասարյանի դեմ
2006-ին ՀՀ-ի անունից Սերժ Սարգսյանի կնքած պայմանագիրը անվավեր է ճանաչվել. կբռնագանձվի 78,8 մլն դրամ
Դատախազությունը պահանջում է Էռնեստ Սողոմոնյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել Հյուսիսային պողոտայում գտնվող 2 տուն. Լուսանկար