Իրանում բողոքի զանգվածային ակցիաները չեն դադարում: Տարբեր աղբյուրներ հայտնում են «զինված խմբերի» մասին, արձանագրվել են ոստիկանության և անվտանգության ուժերի և ցուցարարների բախման տասնյակ դեպքեր:
Խիստ արտառոց է, որ իրանական Ադրբեջանի քաղաքներում բողոքի ակցիաներ դեռևս չեն արձանագրվել, թեև Իրանի դեմ բոլոր ծրագրավորումների առանցքում միշտ առաջնահերթ է համարվել թուրքախոս բնակչության գործոնը:
Իրանում բողոքի ակցիաներն սկսվել են Իսրայելի վարչապետ Նաթանյահուի ԱՄՆ այցին զուգահեռ: Միացյալ Նահանգների նախագահը սպառնացել է ցուցարարներին օգնության հասնել, եթե Իրանի իշխանությունները նրանց նկատմամբ զենք կիրառի:
Ի՞նչ հայտարարի են եկել Դոնալդ Թրամփը և Բենիամին Նաթանյահուն, հայտնի չէ: Նրանց բանակցությունների հաջորդ օրը Ստամբուլի Ղալաթիա կամրջին ավելի քան կես միլիոն մարդ պաշտպանել է Պաղեստինի անկախ պետության ստեղծումը:
Ըստ տեղեկությունների, ցուցարարներին առաջնորդել է Էրդողանի որդի Բիլալը:
Տարեմուտի առաջին հրապարակային ելույթով Էրդողանը հայտնել է, որ առաջիկա երկուշաբթի հեռախոսազրույց կունենա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Ակնհայտ է, որ Թուրքիայի նախագահը դիվանագիտական հակակշիռ է ստեղծում և փորձելու է Թրամփին համոզել, որ առանց Թուրքիայի ներգրավվածության Մերձավոր Արևելքում կարգավորման հասնել հնարավոր չէ:
Սիրիայում Բաշար Ասադի վարչախմբի տապալումը տարածաշրջանում հիմնովին խարխլել է Իրանի ներկայությունը: Թուրքիան գործնական կապեր է հաստատել Լիբանանի հետ, լիովին վերահսկում է պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի թե քաղաքական, թե ռազմական ղեկավարությանը, ինչպես նաև մշտական ճնշում է գործադրում Իրաքի կառավարության նկատմամբ՝ նվազագույնի հասցնելով այնտեղ շիադավան խմբավորումների պետական դերակատարությունը:
Իսրայելը, Ռուսաստանը և Իրանը, որ ավանդաբար պանթուրանականության զսպող էին Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում, վերջին տասնամյակում ճակատագրական վրիպումներ են թույլ տվել և ստացվել է այնպես, որ նրանք նպաստել են Թուրքիայի զորացմանը՝ հույս ունենալով, թե պանթուրքիզմն իրենց կշրջանցի:
Արդյունքում երեք երկրներն էլ հայտնվել են «թուրքական գամբիտի» ծիրում: Կամ, թերևս, գործ ունենք խորքային աշխարհաքաղաքական նախագծի հետ, որի «շնորհանդեսը» քառասունչորսօրյա պատերազմն էր:






Բաց մի թողեք
Ալիևի ընկեր Մադուրոյի ձերբակալությունից ի՞նչ եզրակացության կգան Բաքվում
Թրամփը Պուտինին հասկացնում է, որ ժամանակակից պատերազմում «հաղթանակն» ավելի շատ «պարտություն է»
Նիկոլ Փաշինյանն ու տիրադավ 10 հոգևորականները հայտարարություն են ստորագրել