2025 թվականի տարեվերջին ԱՄՆ-ն Նիկոլաս Մադուրոյին առաջարկել է ինքնակամ լքել Վենեսուելայի նախագահի պաշտոնը և մեկնել Թուրքիա։
Այս մասին հայտնում է New York Times թերթը՝ վկայակոչելով բանակցություններին մոտ կանգնած ամերիկյան և վենեսուելական աղբյուրների:
Պարբերականի զրուցակիցներից մեկը՝ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան, հայտարարել է, որ Մադուրոյի՝ Թուրքիա մեկնելը կարող էր դառնալ 2025 թվականի դեկտեմբերի 23-ին առաջարկված գործարքի մի մաս, սակայն Մադուրոն կտրականապես մերժել է այդ ծրագիրը:
Դեկտեմբերի 23-ին, պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Նիկոլաս Մադուրոյի համար ավելի խելամիտ կլիներ ինքնակամ հրաժարական տալ:
«Դա կախված է նրանից, թե ինչ է նա ուզում անել։ Կարծում եմ, որ նրա կողմից խելամիտ կլիներ այդպես (ինքնուրույն հեռանալ) անել»,-ասել է այն ժամանակ Թրամփը։
Հիշեցնենք՝ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, որին ԱՄՆ-ի զինվորականները Թրամփի հրամանով հունվարի 3-ին գերեվարել են, ենթադրաբար, տեղափոխվել է Բրուքլինի քննչական մեկուսարան:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփըավելի վաղ TruthSocial սոցիալական ցանցի իր էջում հրապարակել էր ԱՄՆ ռազմածովային ուժերի USS Iwo Jima նավի վրա գերի վերցված Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյի լուսանկարը։
Մինչ այդ էլ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն և նրա կինը գերի են վերցվել և դուրս բերվել երկրից: Թրամփը նաև հայտարարել էր, որ ուղիղ եթերում հետևել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ձերբակալման գործողությանը։
Հիշեցնենք նաև՝ Վենեսուելայի Գերագույն դատարանը որոշել է, որ Դելսի Ռոդրիգեսը, որը Մադուրոյի օրոք զբաղեցրել է երկրի փոխնախագահի պաշտոնը, պետք է դառնա երկրի նախագահի պաշտոնակատար։







Բաց մի թողեք
Մեծ Բրիտանիա ժամանող միգրանտների թիվը 2025 թվականին աճել է, մինչդեռ ԵՄ-ում նրանց թիվը կայունացել է
ԱՄՆ-ն չի կառավարելու Վենեսուելան, բայց կպահանջի քաղաքականության փոփոխություն՝ նավթային շրջափակման միջոցով․ Լուսանկարներ
Հուսով ենք՝ Վենեսուելայի իրադարձությունները կբերեն օկուպացված տարածքների «ճանաչման» չեղարկմանը. Վրաստանի ԱԳՆ