Երևանի «Ոսկե ծիրան» հոբելյանական 21-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի տեղի կունենա հուլիսի 7-14-ը։
Այս տարի ևս միջազգային կինոտոնը հանրությանը կներկայացնի մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև ֆիլմեր ամենահեղինակավոր (Կաննի, Բեռլինի և այլն) կինոփառատոններից:
Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, ովքեր իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն կինոսերներին։
Նշենք նաև, որ «Ոսկե ծիրան»-ն այս տարի առանձնահատուկ անդրադարձ կկատարի երկու մեծությունների՝ Շառլ Ազնավուրի և Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյաններին: Փառատոնի վերաբերյալ այլ մանրամասներ հանրությանը կներկայացվեն ավելի ուշ։






Բաց մի թողեք
Նիկոսիայի «բաժնետոմսերը» կտրուկ աճել են 2026 թվականի լավագույն մշակութային ուղղություն ճանաչվելուց հետո
Էդգար Հովհաննիսյան` քաղաք, որ դարձավ երաժշտություն․ Այստեղ հնչյունը քար է, իսկ լռությունը՝ հավանգ․ Այսօր մեծ կոմպոզիտորի ծննդյան օրն է
Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Ոսկե գլոբուս» 83-րդ մրցանակաբաշխությունը