Մոսկվայում Վլադիմիր Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես դարձավ Ռուսաստանի նախագահ։ Նրա երդմնակալությունը տեղի է ունեցել ավանդական ծրագրի համաձայն, բայց այս անգամ առանց օտարերկրյա դեսպանների։ Կրեմլը սա համարել է անկարևոր։ Պուտինն իր ելույթում Ռուսաստանին խոստացել է հաղթանակ և կոչ արել միավորվել հանուն երկրի։
Պաշտոնական երդմնակալությունից հետո իր հանդիսավոր ելույթում Պուտինը խոստացել է իր ուժերի ներածի չափով անել ամեն ինչ, որպեսզի Ռուսաստանը հաղթահարի ներկայիս «լուրջ փորձությունները»։ Քաղաքական գործիչը շնորհակալություն է հայտնել բոլորին, ովքեր ընտրություններում քվեարկել են իր օգտին։ Նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո Պուտինը գնացել է երախտագիտության մաղթանքի Կրեմլի Ավետման տաճարում։ Այն վարել է Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը։ Քահանան կարդացել է մաղթանքի ծառայության հաստատված տեքստը, այնուհետև հավելել. «Ռուսաստանին ծառայելու գործը ձեզ վրա է դրել Աստված ինքը… տա Աստված, որ դարավերջը նաև նշանավորի ձեր իշխանության մնալու ավարտը»։
Կիրիլը խնդրել է Ռուսաստանի ղեկավարին ժամանակ գտնել անձնական կյանքի և աղոթքի համար։ Նա պարզաբանել է, որ Պուտինի մոտ դա արդեն ստացվում է։ «Եթե միայն պայքար լինի, ապա ոչ միայն մարդու օրգանիզմը կարող է չդիմանալ դրան, այլև նման հոգեվիճակի ֆոնին կարող են ճակատագրական սխալներ առաջանալ»,- զգուշացրել է պատրիարքը։






Բաց մի թողեք
Ալիևի ընկեր Մադուրոյի ձերբակալությունից ի՞նչ եզրակացության կգան Բաքվում
Թրամփը Պուտինին հասկացնում է, որ ժամանակակից պատերազմում «հաղթանակն» ավելի շատ «պարտություն է»
Նիկոլ Փաշինյանն ու տիրադավ 10 հոգևորականները հայտարարություն են ստորագրել