29/12/2025

«Նոր կաթողիկոսի ընտրությունից հետո Փաշինյանը կկատարի Անկարայի հրահանգները»

«Ամենայն հայոց կաթողիկոսի ընտրությունն այս անգամ կկայանա ոչ թե Էջմիածնում, այլ՝ Անկարայում և Ստամբուլում»: Ըստ այդմ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արդեն «որոշել է, որ Ամենայն հայոց կաթողիկոս կլինի Պոլսո հայոց պատրիարք Սահակ Մաշալյանը»:

Թուրքական պարբերականներն, ընդսմին, առաջ են քաշել երկու քարոզչաթեզ, Հայաստանի «ինքնիշխանության վերջին հենասյունը Հայ առաքելական եկեղեցին է, իսկ Գարեգին Բ.-ն դիմադիր է Թուրքիայի ազդեցության տարածմանը»:

Ոչ միայն Թուրքիան, ցանկացած լուրջ պետություն իր մտադրությունների և նպատակների մասին նման բաց տեղեկություններ երբեք չի տարածում:

Ակնհայտ է, որ թուրքական պարբերականները տեղեկատվա-քարոզչական գրոհ են կազմակերպել: Ընդ որում, թե Եկեղեցու «ինքնիշխանության վերջին հենասյուն լինելու», թե Գարեգին Բ.-ի կողմից «Հայաստանի թուրքացումը կանխելու» թեզերը նորություն չեն, դրանք վաղուց շրջանառվել են Հայաստանում:

Արտառոց է, որ թուրքական լրատվամիջոցները նոր ոչինչ չեն ունեցել, որպեսզի Հայաստանի հանրությանը դավագրգռեն իշխանությունների դեմ, պարզապես յուրացրել են հայաստանյան ընդդիմության նարատիվները և ընդհանրացրել, որ «նոր կաթողիկոսի ընտրությունից հետո Փաշինյանը կկատարի Անկարայի հրահանգները»:

Զուգահեռաբար հայրենական որոշ լրատվամիջոցներ «բացառիկ տեղեկություն» են փոխանցել, որ հայ-թուրքական բանակցություններում Թուրքիայի ներկայացուցիչ Քըլըչը Հայաստանին «պարտավերցրել է վերականգնել Երասխ-Նախիջևան և Ախուրիկի հատվածի երկաթուղագծերը», իսկ ընդդիմությանը հարող փորձագետները վերստին թարմացրել են «Մեղրիում Ադրբեջանին անխոչընդոտ միջանցք տրամադրելու» խոսույթը:

Խորհրդարանական ընտրապայքարի փաստացի մեկնարկի համատեքստում այս քարոզչությունը ներգրվում է հիմնական քաղտեխնոլոգիային՝ «Եվրամիությունը Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմին համազդելու ծածկաքողի տակ տասնհինգ միլիոն եվրո է տրամադրում, որպեսզի Փաշինյանը լռեցնի ընդդիմախոսներին և ամրապնդի բռնապետությունը»:

Գործի է դրվել անգամ Փաշինյանի Սանկտ Պետերբուրգ այցը, Վլադիմիր Պուտինի հետ առանձնազրույցը որպես հիբրիդային պատերազմը հերքող փաստ վկայակոչելու հնարքը: