Այսօր Մարտուն Գրիգորյանը վերջապես խոսեց, ասաց, որ կապահովեն, որպեսզի Վարդան Ղուկասյանն ընտրվի Գյումրու քաղաքապետ։
«Հայտարարությունը կարդացել եմ, դեռ կխոոսենք Գրիգորյանի հետ, թուրքն ու հայը չենք, կխոսենք, իր համար դժվար էր, գիտեմ, բայց ճիշտ է արել»,- ասաց նա մեզ, երբ փորձեցինք հետաքրքրվել ՝ պատրաստվում է լրատվամիջոցների առաջ հանդես գալ, թե ոչ։
Վարդան Ղուկասյանը պատրաստվում է Գյումրու առաջին փոխքաղաքապետ նշանակել Ավետիս Առաքելյանին, ով նախկինում՝ 2016 թ-ին եղել է «Հայկական վերածնունդ» կուսակցության Գյումրու ավագանու անդամ։
Հիշեցնենք՝ Գյումրու համայնքի ղեկավարի ընդդիմադիր թեկնածուները, նրանց թվում նաև Մարտուն Գրիգորյանը ապրիլի 16-ին կայանալիք ավագանու նիստին կքվեարկեն Վարդան Ղուկասյանի օգտին, նա կդառնա Գյումրու համայնքապետը։






Բաց մի թողեք
Երևանում կասկադյորական վթարի հեղինակը ՊԵԿ նախագահի նախկին տեղակալի որդին է. Լուսանկար
«Սարգիս Կարապետյան» հիմնադրամը բացում է նոր հնարավորություն … Տեսանյութ, Լուսանկար
Եղանակային պայմանների պատճառով հետաձգվել են դեպի Հայաստան մի շարք չվերթեր