05/01/2026

Ստամբուլում զանգվածային ձերբակալություններ են եղել․ Լուսանկար

Ստամբուլում հունվարի երկուսի երեկոյան զանգվածային ձերբակալություններ են եղել։ Դատարանն էլ 67 անձի համար տվել է կալանավորման որոշում։ Վերջիններս կասկածվում են «Իսլամական պետություն» խմբավորմանը հարելու մեջ։

Այս մասին հայտնում է Haber Global-ը։

Համաձայն հաղորդման, Ամանորի նախօրեին թուրքական անվտանգային մարմինները Ստամբուլի երեկք մունիցիպալիտետներում հատուկ գործողություն են իրականացրել։ Ձերբակալվել է 147 մարդ։ Նրանցից 32-ը տեղավորվել են միգրացիոն կենտրոնում եւ ենթակա են Թուրքիայից արտաքսման։

Այս օրերին թուրք ուժայինները երկրում երեք խոշոր ռեյդներ են իրականացրել ընդդեմ «Իսլամական պետության», ձերբակալելով 500 մարդու։ Հատուկ ծառայությունների տեղեկությունների համաձայն, նրանց մի մասը կարող են ներգրավված լինել տոնական օրերին իրականացման նախապատրաստվող բռնարարքիներին, որոնք հաջողվել է կանխել։

Ստամբուլում զանգվածային ձերբակալություններ են եղել