Կրեմլում կասկածի դակ են դնում ԵՄ դիտորդական առաքելության արդյունավետությունը հայ-ադրբեջանական սահմանին:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով՝ Բաքուն չի աջակցում Երևանի հրավերին Կովկասում ԵՄ դիտորդական առաքելությանը, դա կասկածի տակ է դնում դրա արդյունավետությունը:
«Եթե մենք ճիշտ ենք հասկանում, ադրբեջանական կողմը շատ բացասական է վերաբերվում այդ առաքելության գործառույթներին։ Ես կասկածում եմ, որ այնտեղ ըմբռնումով կընդունվի նման մանդատը, ուստի դա Երևանի միակողմանի որոշումն է»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ Հայաստանի խորհրդարանը վավերացրել է ԵՄ առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը, որով դիտորդների լիազորությունները ընդլայնվել են:
Բաց մի թողեք
Ալիևին հեղինակազրկում են իբրև իսրայելա-արաբական կարգավորման միջնորդի
Էրդողանը տեղյակ չէ Հայաստանի տարածքով միջանցքը կառավարելու ԱՄՆ մտադրության մասին
«Զանգեզուրի միջանցքի» վարձակալության մասին հայտարարությունները կապ ունեն Հայաստանի և Ադրբեջանի հետ ՌԴ սրացման հետ․ Զատուլին