27/07/2024

Աննախադեպ ու չտեսնված բան է, սա նրանից է, որ ԼՂ-ն լուծարած Շահրամանյանը ՀՀ-ում կարող է «ախրանայով» շրջել. Սաֆարյան

Հայաստանը որքան մեծահոգի լինի, որ թշնամու հետ համագործակցած, թշնամու երկրի քաղաքացիության դիմում գրած ու հաշվառված ամեն մեկին կարող է թվալ, որ իրեն գրկաբաց են ընդունելու ու երես ունենա՝ գա Հայաստան։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը՝ անդրադառնալով ԼՂ-ից Հայաստան տեղափոխված և լրտեսության մեղադրանքով կալանավորված Սարգիս Գալստյանին։

«Աննախադեպ ու չտեսնված բան է․․․

Դա նրանից է, որ դավաճաններին չենք պատժում։ Ուկրաինացիների նման տեղը տեղին չենք պատժում․․․

Դա նրանից է, որ Արցախը լուծարած Շահրամանյանն էլ կարող է ախրանայով շրջել Հայաստանում․․․»,- ասված է գրառման մեջ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԼՂ-ից Հայաստան տեղափոխված Սարգիս Գալստյանը լրտեսության մեղադրանքով կալանավորվել է։

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Բլինքեն-Ալիև՝ ապրիլի 3-ի հեռախոսազանգին:

«ԱՄՆ պետքարտուղար Էնթընի Բլինքենը շատ կարևոր զանգ է կատարել Բաքու։

Դատելով Բաքվի բռնապետի գրասենյակի տարածած հաղորդագրությունից՝ ալիևը կես ժամ լացել է, որ իրեն «չեն խաղացնում»։ Առանց չափազանցության։

Նույնիսկ անկեղծացել է, թե ապրիլի 5-ի հանդիպումը չի հետաձգվել, որպեսզի ավելի ներառական լինի, այսինքն՝ իրեն էլ հրավիրեն։ Դեհ, մնացածի մասին չասեմ՝ երդում է տվել, թե ինքը Պրահայի պայմանավորվածություններին կողմ է /այսինքն՝ պուտինի շնիկը չէ/, որ ինքը ճանաչում է Ալմա-Աթիի հռչակագիրը, որ ինքը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություններ չունի, Հայաստանից տարածքային պահանջներ չունի, դժգոհել է, թե իր լսածով ապրիլի 5-ին ընդունվելիք որոշումներով Հայաստանին ԱՄՆ էլ, Ֆրանսիան սպառազինելու են, ու ինքն էլ է ուզում ԱՄՆ-ի հետ հարաբերությունները խորացնի։

Բլինկենից մի քանի բան են մեջբերել, որ հետաքրքրվել է, թե ուր են հասել Հայաստանի հետ բանակցությունները, որ ապրիլի 5-ի հանդիպման հետ Ադրբեջանը կապ չունի ու Ադրբեջանի դեմ չէ, որ СՕP-ից հետո կտեսնեն՝ Ադրբեջանն իրեն ինչպես է պահում ու ըստ այդմ կխորացնեն հարաբերությունները․․․

Այն տպավորությունն է, որ հեռախոսազանգը ստանալուն պես Բաքվի բռնապետը բացել է բերանն ու չի փակել․․․

ալիևը սա ասաց, ալիևը նա ասաց, հետո նա ասաց․․․»,- գրել է նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 3-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց էին ունեցել, որի ժամանակ Բլինքենը շեշտել էր՝ ապրիլի 5-ին Բրյուսելում ԱՄՆ-ի, Եվրամիության և Հայաստանի եռակողմ հանդիպումն ուղղված չէ Ադրբեջանի դեմ։