Սոցիալական ցանցերում տարածված տեղեկատվությունը, թե Երևանի կենտրոնում ադրբեջանցի դիվերսանտ է ձերբակալվել, չի համապատասխանում իրականությանը։
«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնել է, որ ապրիլի 8-ին՝ ժամը 23:25-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության ծառայողները Մաշտոցի պողոտա Ամիրյան փողոց խաչմերուկից թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել ՌԴ մի քաղաքացու:
«Նրա մոտ թմրանյութ չի հայտնաբերվել, պարզվել է, որ ՀՀ-ում է գտնվում տուրիստական նպատակով: Նա բաց է թողնվել»,- ասել է Սարգսյանը:
Ավելի վաղ «Տելեգրամ» ալիքներից մեկում տեսանյութ էր տարածվել, որի հեղինակը պնդել էր, թե Երևանի կենտրոնում ձերբակալվածն ադրբեջանցի դիվերսանտ է։

Բաց մի թողեք
Դավիթ Համբարձումյանի եղբայրը՝ Գոռ Համբարձումյանը, կալանավորվել է
Խուզարկություններ են իրականացրել Մարտուն Գրիգորյանի տանը
Վիճաբանություն՝ Երևանում, հնչել են կրակոցներ, վիրավnրներ կան