Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ՀՀ առողջապահության նախարարությունում և բժշկական կենտրոններից մեկում իրավապահների կողմից խուզարկություններ իրականացնելուն։
Ըստ նրա՝ ինքն այդ լուրերի մասին տեղեկացել է, երբ գտնվել է Կառավարությունում՝ նիստի։
«Ինքս ծանոթացել եմ լրատվությունից, կխնդրեմ հարցն իրենց ուղղել, և իրենք պարզաբանումներ կտան»,- ասաց նա։
Հարցին՝ հարցաքննվե՞լ է ինքը, թե՞ ոչ, նախարարը շեշտեց․ «Որևէ գործի շրջանակներում վերջերս չեմ հարցաքննվել»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Քննչական կոմիտեի և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները ՀՀ առողջապահության նախարարությունում և բժշկական կենտրոններից մեկում խուզարկություններ են իրականացում։
Բժշկական կենտրոնը, որտեղ իրականացվում է խուզարկությունը, «Ուիգմոր քլինինգն» է:
ԲԿ-ի հաղորդակցման մասնագետ Աննա Թավաքալյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ո՛չ հաստատեց, ո՛չ հերքեց տեղեկությունը՝ ասելով, որ հանդես կգան հայտարարությամբ:

Բաց մի թողեք
Այս դեպքը ոչ այլ ինչ է, քան Հայաստանում հանրային առողջապահության ոլորտի լիակատար ձախողում․ Լուսինե Յաղջյան
Սա՞ է առողջապահության կանխարգելիչ քաղաքականությունը․․․ Ապագա կա…
Ի՞նչ էին կենսգիշերին փնտրում հիվանդանոցներում ստուգողները