Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ՀՀ առողջապահության նախարարությունում և բժշկական կենտրոններից մեկում իրավապահների կողմից խուզարկություններ իրականացնելուն։
Ըստ նրա՝ ինքն այդ լուրերի մասին տեղեկացել է, երբ գտնվել է Կառավարությունում՝ նիստի։
«Ինքս ծանոթացել եմ լրատվությունից, կխնդրեմ հարցն իրենց ուղղել, և իրենք պարզաբանումներ կտան»,- ասաց նա։
Հարցին՝ հարցաքննվե՞լ է ինքը, թե՞ ոչ, նախարարը շեշտեց․ «Որևէ գործի շրջանակներում վերջերս չեմ հարցաքննվել»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Քննչական կոմիտեի և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները ՀՀ առողջապահության նախարարությունում և բժշկական կենտրոններից մեկում խուզարկություններ են իրականացում։
Բժշկական կենտրոնը, որտեղ իրականացվում է խուզարկությունը, «Ուիգմոր քլինինգն» է:
ԲԿ-ի հաղորդակցման մասնագետ Աննա Թավաքալյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ո՛չ հաստատեց, ո՛չ հերքեց տեղեկությունը՝ ասելով, որ հանդես կգան հայտարարությամբ:

Բաց մի թողեք
Մահացել է բժիշկ Արտյոմ Ավանեսյանը. Լուսանկար
Ի՞նչ է բացահայտվել թմրանյnւթի պատճառով հիվանդանոցում հայտնված 12-ամյա տղայի դեպքից
Երախտագիտություն՝ սպիտակ խալաթների տակ բաբախող մեծ սրտերին․ Ասատուր Ասատրյան, Կարեն Կարապետյան, Մարգար Խանիկյան, Աննա Մուրադյան, Ալինա Սարգսյան ․․․