Լեռնային Ղարաբաղից Հակարիի կամրջով Հայաստան եկած ռուս խաղաղապահներն այսօր վերադարձել են Լեռնային Ղարաբաղ։ Դա ֆիքսել է «Ազատության» տեսախցիկը Սյունիքի մարզում։
Երեկ երեկոյան Լեռնային Ղարաբաղից դուրս եկող ռուս խաղաղապահների մեքենաների շարասյունը Հայաստանի ռազմական ոստիկանության ուղեկցությամբ հատել էր Լաչինի միջանցքը, շարժվել դեպի Գորիս, ինչին հաջորդել էր Անվտանգության խորհրդի քարտուղարի պարզաբանումը։
«ԼՂ ռուս խաղաղապահ զորախմբի մի խումբ զինծառայողներ եւ ավտոշարասյուն ուղեւորվել են Գորիսի եւ Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար»,- ասել էր Արմեն Գրիգորյանը:

Բաց մի թողեք
Բրյուսելը կուժեղացնի իրավական գործողություններ ԵՄ մայրաքաղաքների դեմ՝ փորձելով կրճատել բյուրոկրատիան
Մեծ Բրիտանիայի վարչապետ Սթարմերը խուսափում է Մանդելսոնի ԱՄՆ դեսպանի պաշտոնում նշանակման վերաբերյալ խորհրդարանական հետաքննությունից
Եվրոպական խորհրդարանը կոշտ բանակցություններում պահանջում է ԵՄ բյուջեի համար լրացուցիչ 200 միլիարդ եվրո