27/07/2024

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

Կան կարծիքներ ընդդիմախոսներից, որ մեկնարկած սահմանազատման գործընթացում Հայաստանի Հանրապետութունը ռազմավարական, սրատեգիական տարածք է տալիս Ադրբեջանին։

Պետրոս Ղազարյանի դիտարկմանն ի պատասխան, ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց՝ իսկ կա՞ն նրանց մեջ ստրատեգներ։

«Ես տեսնում եմ էնտեղ մի նախկին գնդապետի, որը 2-րդ կորպուսում բարձր պաշտոն է ունեցել, բայց նա հեռացված է ԶՈՒ շարքերից, հայտնի հրդեհի միջադեպից հետո։ Մախսուդյանի մասին է խոսքը, ով հիմա սպորտային «Պումա» մայկայով, երբ դիմացը ԶՈՒ-երը կարևոր խնդիր են լուծում, ինքը հրահրում է ժողովրդին նրանց թիկունքում գործողությունների։

Երբ որ ասում են ինչ ես անում, ասում ես ինչ կապ ունեմ, ժողովուրդն է։ Կներերս, եթե ժողովուրդն է, դու էլ գնդապետի ուսադիրներ ունես, ԳՇ ակադեմիան էլ ավարտել ես, ընդ որում ֆիդայական շարժումից ես բարձրացել։ Դու պետք է հասկանաս՝ ինչի կարող է բերի էդ ամենը։

Էսօրվա իրականությունն այն է, որ մենք մեր առջև դրված խնդիրների առումով հեռու ենք մեր երազանքին հասնելուց։ Մեր նպատակներին հասնելու համար պետք է նաև խոչընդոտները չլինեն էնպիսին, որ դրանք ներսից դառնան մեր համար փորձանք։

Էնտեղ կան էլի զինվորականներ, նաև տեսնում եմ գործարարների, որոնց նաև ճանաչում եմ։ Ես զարմացա, տեսա մեկին, ով մեծ թվով ձեռնարկություններ ունի Հայաստռանում, բայց չի գիտակցում, որ եթե ճանապարհը փակվի և դառնա ռազմական գործողությունների վայր, իր բիզնեսը կավարտվի Հայաստանում։ Այլ երկրում ավարտվել է, հիմա այստեղ էլ կավարտվի։

Խաղաղությունն է մեզ տալու զարգանալու հնարավորություն։ Այն ինչ արվում է այսօր, էդ ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ։ Այսինքն ինչ պետք է աներ հակառակորդը, որ չի անում, դուք եք անում։ Հիմա հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞, նպատակը որն է, իշխանափոխությո՞ւնը։ Դրա համար պետք է ժողովրդի քվեն։ Ժողովրդին պետք է խաղաղություն։

Իրենք էլ նեղվում են թե ինչի ենք մենք 20 կամ 100 հոգի, բա ուր է մեր ազնիվ ցեղը, չի գալիս, որ իշխանափոխոիւթյունը, չգիտես ինչի իրականություն դառնա Տավուշում»,- ասաց Քոչարյանը։

Մենք երկկողմանի հաստատելու ենք սահմանի մի հատվածը, հաջորդ քայլով պետք է լինի այդ սահմանի պաշտպանությունը սահմանապահ ուժերի միջոցով։ Երբ այդ մասը կհաստատենք, հատվածական կշարունակենք շարժվել ամբողջ Հայաստանի սահմանի երկայնքով։

«Կգանք, կհասնենք այն հատվածներին, որտեղ այնուամենայնիվ վիճելի խնդիրներ ունենք։ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում գտնվում են Ադրբեջանի զինված ուժերը։ Եվ այդտեղ ամենայն հավանականությամբ կսկսենք բանակցային գործընթացը, որպեսզի կարողանանք բնագծերը ճիշտ կառուցենք և երկու կողմն էլ ընդունեն, որ էն ինչն իրենց տարածքում է, մնա իրենց, ինչը մեր տարածքում է, մնա մեզ։

Շատ հնարավոր է, որ էդ վիճելի հատվածները շրջանցեք՝ շարունակենք, բայց վերադառնալով դրան, որովհետև հենց էնպես չի, որ մենք ասում ենք մերն է, ինքն ասում է իրենն է։ Ապացույցներ ունեցող բազմաթիվ իրավական փաստաթղթեր և քարտեզներ գոյություն ունեն, որոնք պետք է լինեն բանակցային գործընթացի տարբեր հատվածներում։

Քարտեզնեն էլ ունեն իրենց փոքր հատվածը, որոնք միավորվում, դառնում են մեծ քարտեզներ։ Հիմա ընդունել ենք քարտեզի մի տարբերակ, գնում ենք դրանով, բայց հիմա եթե խորանանք քարտեզների գեոդեզիական նրբությունների մեջ, մենք ոչ մի տեղ չենք հասնի։

Հիմա սկսված է գործընթացը և դա իր բնականոն ընթացքով պետք է շարժվի։ Դա է պետական սահման ունենալու հնարավորթւյունը իսկ դա պետք է ենթարկվի պաշտպանության, որովհետև սահմանի կողմերում գնտվում է երկու երկրների ժողովուրդը։ Նրանք պետք է լինեն պաշտպանված»,- ասաց Քոչարյանը։