27/10/2026

EU – Armenia

Նարեկ Նալբանդյանը եւ Դավիթ Ղազարյանն էլ են հետապնդվում․ մանրամասներ․ Լուսանկար

Քրեական հետապնդում է հարուցվել խոշոր գործարար Նարեկ Նալբանդյանի եւ «Սպայկայի» տնօրեն Դավիթ Ղազարյանի դեմ։

Գլխավոր դատախազությունից «Հրապարակ»-ին փոխանցում են․ «Քրեական վարույթի շրջանակում դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Ն.Ն.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 284-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու նպատակով հակամրցակցային գործունեությունը) և Դ.Ղ.-ի («Սպայկայի» տնօրեն Դավիթ Ղազարյան, խմբ․) նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 284-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու նպատակով հակամրցակցային գործունեությունը) և 258-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով շորթում)»։

Հանրային քրեական հետապնդում է հարուցվել «88» սուպերմարկետների ցանցի սեփականատեր Նարեկ Նալբանդյանի և «Սպայկա» ընկերության ղեկավար Դավիթ Ղազարյանի նկատմամբ:

Այս մասին տեղեկությունը  հարցմանն ի պատասխան հայտնել են Դատախազությունից. «Քրեական վարույթի շրջանակում դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Ն.Ն.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 284-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու նպատակով հակամրցակցային գործունեությունը) և Դ.Ղ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 284-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու նպատակով հակամրցակցային գործունեությունը) և 258-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով շորթում)»,- ասվում է Դատախազության հաղորդագրության մեջ:

Ըստ տեղեկությունների՝ նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։

Նարեկ Նալբանդյանը եւ Դավիթ Ղազարյանը հետապնդվում են․ մանրամասներ