ԱԺԲ-ի ակցիաներն ու ոստիկանության հետ առնչությունները ասես «Թվիթեր»-ում ադրբեջանական բոտ ֆաբրիկայի համար իդեալական սնունդ լինի ուշադրություն շեղելու, Հայաստանի հետ «հավասարություն» ստանալու և այլ առումներով:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը։
«Ուղղակի չեմ կարող չգրել և, կարծում եմ, սա կհաստատեն նաև «Թվիթեր»-ում ակտիվ իմ ընկերները։
Արդեն տևական ժամանակ է՝ արևմտյան կառույցների պաշտոնյաների կողմից կոշտ քննադատություններ են հնչում Ադրբեջանի ու ալիևի հասցեին մարդու իրավունքների կոպտագույն խախտման համար․․․ Այսօր ոչ պակաս թեժ է եղել ԵՄ պաշտոնյաների ու ադրբեջանցի դեսպանների մակարդակով իրար ամեն բառ ասելը․․․
Ու ԱԺԲ-ի ակցիաներն ու ոստիկանության հետ առնչությունները ասես «Թվիթեր»-ում ադրբեջանական բոտ ֆաբրիկայի համար իդեալական սնունդ լինի ուշադրություն շեղելու, Հայաստանի հետ «հավասարություն» ստանալու և այլ առումներով․․․ Նրանցից ետ չեն մնում հակաիշխանական ու հատկապես ՀՅԴ-ական օգտատերերը․․․
Ասես հատուկ նպատակ դրված լինի ապացուցելու, որ Հայաստանն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ․․․
Ախր, դա չի կարող լինել էլի․․․ Ուղղակի չի կարող լինել․․․
Ինչ ասեմ․ ինչքան ուժ ունեք, արեք․․․»:
Բաց մի թողեք
Անվտա՞նգ է Թեմուում տեղադրել անձնագրի տվյալները. պատասխանում է փորձագետը
Քաղաքական գլխիկներն ասում են՝ գնանք նոր ընտրությունների, միևնույն է, մնալու եք Կոպիրկինի կողքի շենքի հաճախորդ. Խաչատրյան
Մենք չենք ասում, որ այս իշխանությունն անպայման պետք է հեռանա, թող ապաշխարի ու մնա. Միքայել սրբազան